19:47 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57

Հակոբյան. «Եթե բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, դա բացարձակապես անսպասելի չէ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ պետք է փորձել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե հանդես գալ հայտարարություններով:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին և Սոչիում կայացած «Վալդայ» ակումբի հավաքի ժամանակ` Ալիևի կողմից արված հայտարարություններին: 

Հարությունով. «Պատերազմի դեպքում Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենա արտաքին աշխարհի հետ»

Հակոբյանի կարծիքով՝ եթե բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, դա բացարձակապես անսպասելի չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող կարգավորման հիմք հանդիսանալ, որովհետև Հայաստանի շահն այդտեղ չի երևում, ուստի, այն չի կարող մեզ համար ընդունելի լինել` անկախ նրանից, թե ինչ են հայտարարում:

«ՌԴ արտգործնախարար Լավրովը փաստում է, որ անվտանգության և խաղաղության երաշխիքը շփման գոտում հենց Ռուսաստանն է՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի սրացումներ չլինեն: Հավանականությունն էլ շատ քիչ է, որ կսկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ»,-նշում է Վիգեն Հակոբյանը: 

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ պետք է փորձել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե հանդես գալ հայտարարություններով: Ընդ որում՝ երկու կողմի հայտարարություններն էլ աչքի են ընկնում կոշտ հռետորաբանությամբ: 

Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին

Վիգեն Հակոբյանը չի տեսնում որևէ լուրջ հնարավորություն, որ զուտ բանակցային գործընթացում, գոնե այն փաստաթղթի շրջանակում, որ դրված է սեղանին, լինեն արագ առաջխաղացումներ: Պարզապես ձգտում են ապահովել դրական ֆոն, որպեսզի հետագայում հիմք լինի ավելի լուրջ համագործակցության համար:

Ըստ թեմայի

Հանդիպում Վիենայում. ակնկալե՞լ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխություն
Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան
թեգերը:
բանակցային գործընթաց, Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ