Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այս օրերին բուռն քննարկումների առարկա դարձած Բարձրագույն կրթության ու գիտության օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման` օրենսդրորեն պարտադիր լինելու դրույթը չներառելու մասին։ Ըստ նախարարի խորհրդականի` նշված առարկաների դասավանդումը ոչ թե պարտադիր չի լինի, այլ օրենքով պարտադրված չի լինի։
Նոր առարկա` դպրոցականների համար. օդանավակայանում մնացող խաբված քաղաքացիներ չե՞նք ունենա
«Կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունն օրենսդրական կարգավորման խնդիր չէ։ Յուրաքանչյուր ԲՈՒՀ մշակում է իր առարկայական ծրագրերը համապատասխան ֆակուլտետներում և ամբիոններում, և ԲՈՒՀ-ինիրավասության շրջանակներում է՝ հաստատել այս կամ այն ծրագիրը»,-նշում է Սամվել Կարաբեկյանը։
Ըստ նախարարի խորհրդականի` չկա որևէ դեպք, որտեղ կրթական ծրագրերի բովանդակությունը, առարկաները սահմանվեն օրենքով։
«Անկախ նրանից` դա հայոց լեզու է, գրականություն է, պատմություն է, թե քիմիա կամ ֆիզիկա` դա առարկա է։ Առարկաների ներառումը կրթական ծրագրերում բացարձակապես ակադեմիական գործընթաց է, որը կարգավորում են ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատությունները»,- մանրամասնում է Կարաբեկյանը։
Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի խոսքով` օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի վերաբերյալ կարող են լինել ընդամենը առաջարկներ։