12:26 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42

Դանիելյան. «ՍԴ-ն գրավելը բռնատիրական կարգեր հաստատելու ուղի է» 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՍԴ–ի և ՍԴ նախագահի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 

Դանիելյան. «ՍԴ-ն գրավելուց հետո սա լինելու է բացարձակ իշխանություն. դա բռնատիրական կարգեր հաստատելու ուղի է»

ՍԴ–ի և ՍԴ նախագահի շուրջ ծավալվող բոլոր այս գործընթացները իրավական և բարոյական նորմերի խախտում են։ Sputnik Արմենիային այս մասին ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Գործող իշխանությունը չի թաքցնում, որ ինքը պատրաստ է ցանկացած գործողությունների, որպեսզի ՍԴ կազմը փոխվի, և առաջին հերթին նախագահը փոխվի»,–ասել է Դանիելյանը։ 

Դանիելյանը նշում է՝ իշխանությունն իր նպատակներին հասնելու համար ոչ մի միջոցից չի խորշում․ ԱԺ իշխող խմբակցության անդամները, ըստ էության, պատերազմ են հայտարարել և վերջին բառերով են արտահայտվում ՍԴ անդամների հանդեպ։   

«Նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ունենալով խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը, ունենալով գործադիր իշխանությունը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ցանակնում է նաև ՍԴ-ն իրեն ենթարկել։ ՍԴ-ն գրավելուց հետո սա լինելու է բացարձակ իշխանություն, իսկ թե ինչի համար է գործի դրվելու այդ իշխանությունը՝ անհասկանալի է․ ըստ երևույթին, ինչ–որ ծրագրեր ունեն։ Սա բռնատիրական կարգեր հաստատելու ուղի է»,-ասել է Դանիելյանը։    

Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ են կանչել

Ըստ քաղաքագետի՝ շատ հետաքրքիր է, որ իրավապաշտպան կազմակերպությունները, դեսպանատները, միջազգային հանրությունը բացարձակ անտարբեր են նման երևույթներին․ սա շատ մտահոգիչ երևույթ է։ Իսկ միջազգային կառույցները պարտավոր են արձագանքել այս ամենին, որովհետև դա մտնում է իր մանդատի մեջ․ պետք է հայտարություններ լինեին։ 

Ըստ թեմայի

Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում չէր. իրավաբանը` դատարանները փակելու մասին
Սահմանադրական կարգի համեստ հմայքը, կամ բռնությունը պետք է արմատախիլ անել
Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին
Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը
թեգերը:
Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, քաղաքականություն, Հայաստան, քաղաքագետ, Ստեփան Դանիելյան

Գլխավոր թեմաներ