05:10 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43

Հակոբյան․ «Ընդդիմության շանսը նոր այլընտրանքն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
3610

Եթե ընդդիմությունը համախմբվի հին ուժերի շուրջ, դժվար թե կարողանա հաջողության հասնել։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ընդդիմության ներկա կառուցվածքի և ընդդիմության համախմբման հնարավորության մասին։

Հակոբյանը նշում է, որ Հայաստանի ընդդիմության մեջ կան բազմաթիվ շերտեր, որտեղ և՛ նախկին իշխանության մասերն են ներգրավված, և՛ նոր դիրքավորվող ուժերը։ ՀՀԿ–ն, օրինակ, հանդես է գալիս անհատների տեսքով։ Հանրապետականի ձայնը` որպես կուսակցություն, չի լսվում։ Կա Դաշնակցություն, որը փորձում է ակտիվ դերակատարում ունենալ և՛ այստեղ, և՛ Արցախում, և ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, որոնք իրենց դիրքավորում են ընդդիմության դաշտում։

«Ընդդիմության շանսը նոր այլընտրանքն է, իսկ ժողովրդի շահը՝ ընտրությունն է ներկայի և ապագայի ընդդիմության։ Չեմ կարծում, որ ընդդիմությունը, որը կհամախմբվի կամ կկոնսոլիդացվի որևէ հին ուժերի շուրջ՝ մեծ շանսեր ունի հաջողության հասնել»,– ասում է քաղտեխնոլոգը։

Սուրենյանց․ «Առաջիկայում ուրվագծվելու է այն ուժը, որը հավակնելու է նոր ընդդիմության դերին»

Ըստ Հակոբյանի` այսօրվա իշխանությունը շատ լավ հասկանում է սա և միշտ փորձում է պայքարը տեղափոխել ներկա և նախկին իշխանությունների հարթության մեջ։

«Ընդդիմությունը զարգացման, կայունացման պրոցեսում է գտնվում». Նորայր Դունամալյան

Ըստ թեմայի

«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում». Նիկոլ Փաշինյանի խոսնակ
Բոզոյան. «Կան ուժեղ գործիչներ, որոնք կարող են կոնսոլիդացնել ընդդիմությանը»
«Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել». Ծառուկյանը` իշխանության մասին
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), ընդդիմություն, Վիգեն Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ