12:28 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Դիանա Մարտիրոսյան
© Sputnik /

Մարտիրոսյան․ «ՌեԱնիմանիա» փառատոնը կբացի «Բունոելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում  պատմել է, թե ինչ հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր կարելի է դիտել փառատոնի շրջանակում, և հատկապես որ անիմացիաներն է, որ կինոմանները պետք է բաց չթողնեն: 

«ՌեԱնիմանիա» պատկերապատման և անիմացիոն միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24–29–ը։ Լինելու են համաշխարհային մեծ հարթակներից բերված ֆիլմեր․  լիամետրաժ ֆիլմերը հիմնականում 2019թ. արտադրության են, ինչը մեծ ձեռքբերում է։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։

«Այս տարվա փառատոնի թեմատիկան շատ խայտաբղետ է, բայց կան որոշակի թեմաներ, որոնք անընդհատ կարմիր թելով անցնում են կինեմատոգրաֆում և անիմացիոն ֆիլմերի պարագայում նույնն է․ օրինակ, կանանց իրավունքների մասին,  հայտնի արվեստագետների մասին միշտ լինում են ֆիլմեր։ Մեր այս տարվա բացման ֆիլմը հենց այդպիսին է։ Այն նվիրված է շատ հայտնի կուլտային սյուռեալիստ Լուիզ Բունոելին․ ֆիլմը կոչվում է «Բունոելը կրիաների լաբիրինթոսում»»,–ասում է կինոքննադատը։

Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում

Մարտիրոսյանը նշեց, որ ֆիլմ ունեն նաև Վան Գոգի մասին՝ «Loving Vincent»-ը, որը 2017թ.–ին ցուցադրվել է և հայերեն թարգմանվել ռուսական վարձույթից։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի և համարվում է 2018թ. ռուսական վարձույթի լավագույն օտարալեզու ֆիլմը։

Մարտիրոսյանը նշեց, որ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված են նաև մի քանի հայ երիտասարդ անիմատորների ֆիլմեր:

Նշենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:  Կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից։

Դրանցից ընտրվել են 100 լավագույնները, որոնք կմրցեն փառատոնի հիմնական անվանակարգերում: Պրոֆեսիոնալ ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Ըստ թեմայի

«Լորիկ» հայկական ֆիլմը ֆավորիտ է դարձել Օրենբուրգի կինոփառատոնում
Հայաստանի հեղափոխության մասին ֆիլմն ամենասպասվածներից մեկն է Տորոնտոյի կինոփառատոնում
«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը
Հայաստանում կինոն կկարգավորվի օրենքով. նոր նախագիծն ուղարկվել է ԱԺ
թեգերը:
Երևան, ֆիլմ, «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոն

Գլխավոր թեմաներ