12:27 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
818 0 0

Վերջին օրերին կրկին թարմացվեց այսպես ասած՝ «դիակային դոնորների» թեման: Հարցազրույցներից մեկի ժամանակ առողջապահության նախարարը պնդեց նախկինում արտահայտած՝ մահանալուց հետո մարդու առողջ օրգանները այլ մարդկանց փրկելու նպատակով օգտագործելու տեսակետը:

 

Մանասյան. ««Դիակային» դոնորների խնդրում նախ էթիկական և փիլիսոփայական մեծ քննարկման կարիք կա»

Բժիշկ գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանը գլոբալ առումով դրական է վերաբերվում դիակային դոնորների փոխպատվաստման խնդրին, սակայն կարծում է, որ հասարակության ընկալումների հետ խնդիրներ կան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

«Զուտ փիլիսոփայական հարցեր կան այստեղ, որոնք պետք է մեզանից յուրաքանչյուրը սերտի, հետո նոր անցնենք բժշկական ոլորտ: Նախ, փիլիսոփայական, էթիկական մի քանի հարցեր մեծ քննարկման կարիք ունեն: Այնքան մեծ քննարկման, որ երբ առաջ գա պահը, որ վերակենդանացման բաժանմունքի դռների առաջ մարդուն ասեն՝ Ձեր սիրելիին պետք է անջատել  ապարատից և նրա օրգանները նվիրել այլ մարդկանց, այդ պահին մարդն ադեկվատ լինի պատասխանելու՝ այո»,-ընդգծեց նա:

Բժշկի դիտարկմամբ` գերխնդիրն այն է, որ մեր հասարակության ներկայացուցիչների մեծամասնությունը ուղեղի մահը չի համարում մարմնի մահ: Նաև այդ հանգամանքը նկատի ունենալով, Հայկ Մանասյանը կարծում է, որ այս խնդրում պետք է առաջ շարժվել փոքր քայլերով:

Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել

Նշենք` եթե մարդը չի ցանկանում, որ իր մահվան դեպքում օրգանների դոնոր լինի, պետք է հրաժարվի, նշելով, թե չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգաններն օգտագործվեն դոնորային նպատակով:

Ըստ թեմայի

Փրկել կյանք` մահից հետո. Հայաստանում դիակային փոխպատվաստում կիրականացնեն
Հանուն գեղեցկության մարդը պատրաստ է ամենախենթ վիրահատությունների՝ ոտքերից մինչև պորտ
Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան
Հենց այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ դիակային փոխպատվաստման. Պետրոսյան
թեգերը:
փոխպատվաստում, Հայկ Մանասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ