04:46 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46

Մելոյան. «Արսեն Բաբայանի պարագայում գործ ունենք հանցակազմի հատկանիշների բացակայության հետ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

Իրավագետ Գոհար Մելոյանը համոզված է, որ Արսեն Բաբայանի պարագայում հանցակազմի հատկանիշներ չկան։

«Բաբայանը մեղադրվում է ՍԴ լիազորություններին տիրանալու մեջ: Արդյո՞ք այս դեպքը կարելի է որակել որպես իշխանության յուրացում, եթե անգամ առաջնորդվենք դավադրության տեսության կանխավարկածով ու ենթադրենք, որ Հրայր Թովմասյանն ապօրինի է ընտրվել ՍԴ անդամ, այնուհետև նախագահ: Ակնհայտ է, որ նա միանձնյա որևէ կերպ չէր կարող յուրացնել ՍԴ լիազորությունները, որովհետև այդ ատյանը կոլեգիալ մարմին է, և նրա միջոցով որոշումներն ընդունվում են առնվազն հինգ դատավորների կողմից»,- նշում է Մելոյանը:

Սահմանադրական իրավունքի մասնագետ գտնում է, որ տվյալ պահին ունենք մի իրավիճակ, երբ Արսեն Բաբայանը ազատությունից զրկված է չգործող իրավական ակտի հիման վրա: Իսկ նրա տեսակցություններին արգելանք դնելու որոշման առնչությամբ Մելոյանը նշում է, որ միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ փորձում են բարոյական ճնշում գործադրել:

«Արսեն Բաբայանը առանձնակի դաժանությամբ հանցագործություն կատարած անձ չէ, հանրության համար առանձնակի վտանգ չի ներկայացնում և ոչ էլ կարող է տեսակցությունների միջոցով որևէ կերպ տվյալ գործի վրա ինչ-որ ազդեցություն ունենալ»,- համոզված է Գոհար Մելոյանը:

Իրավագետը պնդում է, որ իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի հարուցումը խնդրահարույց է, որովհետև հենց այս հոդվածի հարուցմամբ տարրական գիտելիքների պակաս է երևում։

Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»

Ըստ թեմայի

Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը
Ով է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի գործով. «Ժողովուրդ»
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ՀՔԾ–ի միջնորդությունը
թեգերը:
Արսեն Բաբայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ