22:21 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75

Հայրապետյան. «Իրավական վերջին զարգացումները ՍԴ-ի դեմ սկսված օպերացիայի մասնիկներն են» 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
131 0 0

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանի հայաստանյան իրավական գործընթացներին, դրանց իրավաչափությանն ու հնարավոր ազդեցությանը ներքաղաքական զարգացումների վրա: 

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող կալանավորումները, Հրայր Թովմասյանին և Արա Բաբլոյանին ներկայացված մեղադրանքները ՍԴ-ի դեմ սկսված օպերացիայի մասնիկներն են: 

«Իսկ այն մեղադրանքը, որն առաջադրվել էր Արսեն Բաբայանին, ցույց տվեց, որ սկսված չակերտավոր իրավական գործընթացը, մեղմ ասած, անօրինական է, որովհետև ի սկզբանե նրան մեղադրանք առաջադրվեց մի հոդվածով, որն ըստ էության գտնվում էր համաներման տակ, և դրա շրջանակներում անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու իրավունք չկար: Հետագայում նրա մեղադրանքը ծանրացրին և առաջադրեցին իշխանությունը յուրացնելու նոր մեղադրանք»,- նշում է Հայրապետյանը: 

Իրավաբանի կարծիքով՝ եթե մի պահ ենթադրենք, որ Հրայր Թոմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի լիազորությունները, ապա այդ ատյանի մի անդամի ապօրինի ընտրությունը որևէ կերպ չէր կարող հանգեցնել իշխանության յուրացման: 

«Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան

«Իսկ Արա Բաբլոյանի պարագայում մեղադրանք, ըստ էության, չկա: Առհասարակ իշխանության յուրացման, կոնկրետ ՍԴ լիազորություններին տիրանալու կոմպոնենտով ՀՀ իրավական համակարգի պատմության մեջ առաջին անգամ է հարուցվել քրեական գործ, և նախաքննության մարմինը, որևէ ուղեցույց, բարձր դատարանի նախադեպեր, որևէ դոկտրին իր ձեռքի տակ չունի, հետևաբար դժվար է պատկերացնել, թե այս պարագայում նման մեղադրանքի առաջադրումը ինչ իրավական հետևանքներ կունենա մեր երկրի իրավական համակարգի համար»,- նշում է Հայրապետյանը: 

Հրայր Թովմասյանը չարաշահե՞լ է պաշտոնեական լիազորությունները

Ըստ իրավաբանի՝ ներկա պահին չի կարելի բացառել այն հեռանկարը, որ ոչ իրավաչափ իրավական գործընթացները կարող են ազդել ներքաղաքական զարգացումների վրա ու հանգեցնել սրացումների կամ ֆորս-մաժորային իրավիճակների, մանավանդ որ որոշ դրսևորումներ որոշակի առումներով տեսնում ենք:   

Ըստ թեմայի

Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը
Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին
Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Արսեն Բաբայան

Գլխավոր թեմաներ