02:33 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86

Մանոյան. «ԱՄՆ-ի բանաձևը նաև հայ համայնքի ուժի ցուցադրության արդյունքն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (240)
83 0 0

Ներկայացուցիչների պալատի բանաձևը հաց ու պանրի հարց չի լուծում, բայց ունի հսկայական քաղաքական ազդեցություն։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի մասին։

Կիրո Մանոյան. «ԱՄՆ-ի Կոնգրեսի բանաձևը նաև հայ համայնքի ուժի ցուցադրության արդյունքն է»

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշման քաղաքական արժեքն այն է, որ 35 տարի շարունակ կար պայքար, ամերիկահայ համայնքն ի հեճուկս Թուրքիայի, հիմնականում Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջոցով այդ աշխատանքն էր տանում, որի դիմաց կանգնած էր ոչ միայն Թուրքիան, այլև ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը: Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Ի վերջո քաղաքական պայմանների բերումով գործադիրն այս անգամ չխոչընդոտեց բանաձևի ընդունումը։ Չէի ասի, որ աջակցեց, բայց նաև չխոչընդոտեց և թույլ տվեց, որ իսկապես կոնգրեսականներն իրենց տեսակետն արտահայտեն: Քաղաքական տեսանկյունից շատ հատկանշական է և՛ քննարկմանն ու քվեարկությանը մասնակցած կոնգրեսականների թիվը, և՛ բուն քվեարկության արդյունքները: Գրեթե ամբողջ Կոնգրեսը մասնակցել է քվեարկությանը»,- նշում է նա:

Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատուն կարևորում է այն հանգամանքը, որ աշխարհի գերհզոր պետություններից մեկի խորհրդարանի երկու պալատներից մեկն առնվազն երկու ժամ երեկ տրամադրել է այս հարցին: Որդեգրված քննարկման ձևն ու քվեարկությունը հաշվի առնելով՝ նշում է, որ եթե գտնվեն մարդիկ, որոնք կարծում են, թե Ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղուպար է, թող գնան, իրենք անեն:

«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն

Մանոյանը կարծում է, որ հասարակությունը ճիշտ կգնահատի իրողությունը: Ըստ նրա՝ բանաձևը թեև հաց ու պանրի հարց չի լուծում, բայց ունի հսկայական քաղաքական ազդեցություն: Սա նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ուժի ցուցադրությունն էր, որ նպաստավոր քաղաքական պայմաններում, ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին ի վերջո հնարավոր եղավ բանաձևն ընդունել:

Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել:

Վճռական և տպավորիչ քվեարկություն. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ–ում ընդունված բանաձևին

թեմա:
Հայոց ցեղասպանություն (240)

Ըստ թեմայի

Պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին
Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը
«Կարևոր քայլ է». Փաշինյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին
թեգերը:
Կիրո Մանոյան, Ցեղասպանություն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ