19:48 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48

«Իրականում». Ցեղասպանության ճանաչման գործընթացն անհրաժեշտ է զատել սիրիական զարգացումներից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (640)
34910

Իրականում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների նոր փուլ է սկսվում, ու այդ փուլն արդեն ենթադրում է, որ սիրիական ռազմաքաղաքական ասպարեզում դերակատարումները զգալիորեն փոխվելու են: Առաջին պլան, արդեն ակնհայտ է, Ռուսաստան-Իրան տանդեմն է դուրս գալիս:

Այս տանդեմը նպատակ է դարձրել Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանել ու զարգացումներն էլ ռազմադաշտից քաղաքական հարթակ տեղափոխելը:
Այդ գործընթացը ամերիկացիներին անչափ նյարդայնացնում է նախ այն տեսանկյունից, որ Թուրքիան է ստիպված ենթարկվել նման զարգացումներին. այն Թուրքիան, որը կարծես հենց Միացյալ Նահանգների կողմնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ է ու հենց այդ դիրքերից պետք է մոտենար խնդրին: Բայց, արի ու տես, որ Էրդողանը սուսուփուս գնաց Սոչի և Պուտինի թելադրանքին ենթարկվեց՝ քրդերի դեմ ռազմական գործողությունները դադարեցրեց ու հսկողության տակ վերցրած տարածքներն էլ հանձնում է Դամասկոսին:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան

թեմա:
Իրականում / Օրացույց (640)
թեգերը:
Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Մերձավոր Արևելք, Սիրիա, Թուրքիա

Գլխավոր թեմաներ