20:24 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Վիգեն Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan

Հակոբյան. «Իշխանության մեջ կան շրջանակներ, որոնց Վազգեն Մանուկյանը նյարդայնացնում է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Ինչո՞ւ է վերջին շրջանում սուր քննադատությունների թիրախում հայտնվել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, և ինչու են որոշ ուժեր պահանջում նրա հրաժարականը:

Քաղատեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի շուրջ ձևավորված աղմուկին։ Հակոբյանի կարծիքով՝ այստեղ կարող են լինել տարբեր պատճառներ ու շահեր: Կան տարբեր խմբեր, որոնք որոշակի պատճառներ ունեն այս պահին հենց Վազգեն Մանուկյանին թիրախավորելու համար:

«Այդուհանդերձ, ներկա քաղաքական պրոցեսում սա մի փոքր տարօրինակ էպիզոդ է: Թեև Վազգեն Մանուկյանն ունի որոշակի դերակատարում, բայց նա ակտիվ քաղաքական ֆիգուր չէ: Առնվազն անխոհեմ է փորձել Վազգեն Մանուկյանին որոշակի գործողությունների արդյունքում բերել ակտիվ քաղաքական դաշտ, այն էլ`ընդդիմադիր դաշտ, որովհետև Մանուկյանն անկախ նրանից, թե իր քաղաքական կարիերայի ինչ փուլում է գտնվում, այնուամենայնիվ, դասվում է քաղաքական ծանրաքաշերի շարքին»,- նշում է Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նույնիսկ եթե այս պահին Մանուկյանը չի դիտարկվում որպես ինքնուրույն ֆիգուր կամ ինքնուրույն լիդեր, չունի հնարավորություններ, այդուհանդերձ, ցանկացած քաղաքական ուժի կամ լիդերի կողքին կանգնելու դեպքում ոչ թե կթուլացնի, այլ կուժեղացնի նրան:

«Այս իշխանությունների օրոք նույնպես լինելով Հանրային խորհրդի նախագահ՝ Վազգեն Մանուկյանն ընդգծված ցույց է տալիս, որ շատ բաների հետ համաձայն չէ, ինչին շատ զգայուն կերպով է արձագանքում իշխող ուժը, հետևաբար կան շրջանակներ, որոնց Մանուկյանը նյարդայնացնում է»,- ասում է Վիգեն Հակոբյանը:

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ կա ևս մի շրջանակ, որը Վազգեն Մանուկյանի հետ կապված վատ պատմական հիշողություններ ունի՝ նկատի ունենալով այսօրվա իշխանությանը մոտ կանգնած տերպետրոսյանական շրջապատը, որն այդպես էլ 1990-ական թվականների Վազգեն Մանուկյանի ազդեցության տակից չի կարողանում դուրս գալ:

Վիգեն Հակոբյանը գտնում է, որ այս գործընթացի համար առաջ քաշված պատրվակը, որ Վազգեն Մանուկյանին կապում են հոկտեմբերի 27-ի` նոր ի հայտ եկած հանգամանքների հետ, բավականին տարօրինակ է: Ըստ նրա՝ Նաիրի Հունանյանի հետ ցանկացած տեսակցություն, այդ թվում և Արման Բաբաջանյանի հայտնի այցը, տեսաձայնագրվում է, և եթե կան ինչ-ինչ հանգամանքներ, ապա դրանց մասին պետք է խոսեն նախևառաջ իրավապահ մարմինները, հակառակ դեպքում, կստացվի քաղաքական շահարկում:   

 

Ըստ թեմայի

Վազգեն Մանուկյանը` Դավութօղլուին. Մտքիցդ հանի ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը
Վազգեն Մանուկյան. 90-ականներին հայ-թուրքական սահմանը բացելու մի փորձ արվել է
Ընտրության ժամանակ զգացմունքային ֆոնը պետք է իջնի. Sputnik–ի հյուրը Վազգեն Մանուկյանն է
թեգերը:
Հանրային խորհուրդ, Հոկտեմբերի 27, Իշխանություն, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ