11:15 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Արծրուն Հովհաննիսյան
© Sputnik / Aram Nersesyan ,

Արծրուն Հովհաննիսյան. «Դանակահարված զինծառայողի առողջական վիճակը ծանր չէ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
114 0 0

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզում զինծառայողի դանակահարությանը և շեշտել, որ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում։

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դանակահարված պայմանագրային զինծառայողը դեպքի ժամանակ զորամասում չի եղել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին քաղաքացիական հիվանդանոցում է: Նախնական տեղեկություններով՝ առողջական վիճակը ծանր չէ»,- տեղեկացրեց նա:

ՊՆ խոսնակը շեշտեց այն հանգամանքը, որ միջադեպը գրանցվել է ծառայությունից դուրս, հանգստի ժամանակ: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Սևանի հիվանդանոց տեղափոխված երիտասարդի մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ են եղել։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինծառայողն ու մեկ այլ երիտասարդ ինչ-ինչ հարցերի շուրջ վիճել են, վեճն ավարտվել է դանակահարությամբ։

Ըստ թեմայի

Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա մի տղամարդու. տուժածը մահացել է
Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել
Դանակահարություն Երևանում. բժիշկներին հաջողվել է փրկել 30-ամյա երիտասարդի կյանքը
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, դանակահարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ