21:30 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Սերգեյ Ղահրամանյան
© Photo : provided by Sergey Ghahramanyan

Ղահրամանյան. «Երթևեկության ոլորտում, բացի բալային համակարգից, լուրջ բարեփոխումներ չկան»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
121 0 0

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այս տարվա ինը ամիսներին տեղի ունեցած ավտովթարների պատճառներին ու հետևանքներին։

Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով` ավտովթարների թվաքանակի աճը պայմանավորված է մի քանի գործոնով։ Հիմնական պատճառներից մեկը մեքենաների հսկայական խտությունն է փողոցներում։ Վերջին երկու տարիներին աննախադեպ քանակով մեքենաներ են ներկրվել Հայաստան։ Նույն ժամանակամիջոցում չի ավելացել գեթ մեկ փողոց։

«Մի փոքր անուշադրություն, մի փոքր զգոնության թուլացում, կանոնների խախտում. այս ամենը միասին վերցրած բերում է վթարների։ Այդուհանդերձ վթարների քանակը չէ, որ իր մեջ զարհուրելի բան է պարունակում, այլ մեզ մոտ խնդիրը զոհերով ու վիրավորներով վթարների մեջ է, որոնք վերջին երեք տարիներին միայն աճ են գրանցել։ Միայն վերջին երեք օրերին շուրջ 10 զոհ գրանցվեց»,– նշում է Սերգեյ Ղահրամանյանը։

Երթևեկության անվտանգության տեսանկյունից լուրջ հաջողությունների հասած շատ երկրներում ավելի շատ ունեն փոքր վնասվածքներով վթարները, քան զոհերով ու վիրավորներով լուրջ վթարները։ Նրանք, մեքենաների թվաքանակի անխուսափելի աճի պայմաններում, ձգտում են կառավարելի ու վերահսկելի դարձնել հետևանքները։

«Մեր մոտ իրավիճակն այլ է, և մենք ունենում ենք անդառնալի կորուստներ։ Բացի բալային համակարգից, լուրջ բարեփոխումներ չկան, բայց դրա ընդունումն էլ, չգիտես ինչու, ձգձգվում է, և դեռ հայտնի չէ, թե երկրորդ ընթերցումն ԱԺ–ում երբ տեղի կունենա»,– նշում է Սերգեյ Ղահրամանյանը։

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում. լուսանկար

Եվրոպական երկրների շարքում Հայաստանը ՌԴ–ի ու Վրաստանի հետ զոհերի թվով առաջին եռյակում է։ Ղահրամանյանի դիտարկմամբ` Վրաստանի և Ռուսաստանի նկատմամբ մենք ունենք դրական հաշվեկշիռ, սակայն այդ երկրներում էլ փորձում են մոտեցումներ գտնել ու շտկել իրավիճակը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից տրամադրված վիճակագրական տվյալների համաձայն` այս տարվա ինն ամիսներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով 253 մարդ է զոհվել։ 2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում վթարների հետևանքով ավելի քիչ զոհեր են գրանցվել։

թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ