00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«5 րոպե Դուլյանի հետ». Արդյոք Թրամփը կպաշտոնավարի մինչև հաջորդ ընտրությունները

© AFP 2024 / BRENDAN SMIALOWSKIПрезидент США Дональд Трамп во время пресс-конференции с президентом Румынии Клаусом Йоханнисом в Розовом саду Белого дома (9 июня 2017). Вашингтон
Президент США Дональд Трамп во время пресс-конференции с президентом Румынии Клаусом Йоханнисом в Розовом саду Белого дома (9 июня 2017). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է ավարտվում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետը՝ ավարտվում է իմպիչմենտի նախաձեռնությամբ, ընդ որում՝ կապված հնարավոր երկրորդ ժամկետի հետ։

Այսինքն՝ Թրամփին մեղադրում են այն բանում, որ հիմա արդեն փորձում է խաղից դուրս բերել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում իր ամենահավանական մրցակիցներից մեկին՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենում ներգրավված է Հայաստանում Ամերիկայի նախկին դեսպանը՝ Մերի Յովանովիչը։

«5 րոպե Դուլյանի հետ». Արդյոք Թրամփը կպաշտոնավարի մինչեւ հաջորդ ընտրությունները
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ անանուն մի աղբյուր բացահայտեց, որ ամիսներ առաջ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն և փորձել է նրանից վարկաբեկիչ տեղեկություններ ստանալ Ջո Բայդենի ընտանիքի մասին, որը բիզնես շահեր ունի Ուկրաինայում։ Ընդ որում՝ Թրամփը փորձել է ճնշում բանեցնել, ասել է՝ եթե այդ վարկաբեկիչ տեղեկությունները չփոխանցեք, Ամերիկայից ռազմական օգնություն չեք ստանա։ Համաձայնեք՝ սովորաբար նման բաներ անում են դեսպանների միջոցով, բայց այս դեպքում Ուկրաինայում նախկին դեսպան Մերի Յովանովիչը հրաժարվել է մասնակցել նախընտրական խաղերին։ Նրա վրա էլ սկսել են ճնշում բանեցնել։ Թրամփի վարչակազմը գտնում էր, որ հենց Մերի Յովանովիչն է խոչընդոտում, որպեսզի հետազոտվեն Բայդենի ընտանիքի բիզնես շահերը Ուկրաինայում և այդ կնոջը ակնարկներ էին անում՝ ենթարկվիր, անցիր Թրամփի կողմը։ Մի քանի շաբաթ առաջ Կոնգրեսում կայացած փակ լսումների ժամանակ Յովանովիչն ասել է.

«Ինձ այն վիճակի էին հասցրել, որ ստիպված եմ եղել Պետքարտուղարության ղեկավարներին անմիջական հարց ուղղել՝ արդյոք որպես Ուկրաինայում դեսպան ես լիազորված եմ խոսել նախագահի, պետքարտուղարի և վերջապես մեր երկրի անունից»։

Ի վերջո այս տարվա մայիսին Թրամփը ազատեց Յովանովիչին Ուկրաինայում դեսպանի պաշտոնից։ Այս առիթով Յովանովիչը Կոնգրեսում ասել է.

«Հետ կանչելուց հետո Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ինձ հայտնեց, որ Թրամփը ուզում էր ինձ պաշտոնազրկել դեռ անցած տարվա ամառվանից։ Ես շոկ ապրեցի։ Այսինքն՝ աշխատում էի որպես դեսպան, որին նախագահն ուզում էր հեռացնել»։

Մի հետաքրքիր մանրամասն Յովանովիչի հայաստանյան պաշտոնավարումից, ապա՝ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հավանականության մասին։ Մերի Յովանովիչը Երևան եկավ մեր նորագույն պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկում՝ 2008 թվականին։ Համաձայնեք, այդ տարում կատարված իրադարձությունների արձագանքը հիմա էլ է զգացվում։ Հայտնի դեպքերից հետո երեք տարի անց՝ 2011 թվականին Յովանովիչը հանդիպեց Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Դիվանագետ Արման Նավասարդյանը մի առիթով այսպես է ամփոփել իր տպավորությունները.

«Նա ելույթ է ունեցել ուսանողների առջև։ Ես մինչև վերջ վերծանել եմ նրա ելույթը։ Գիտե՞ք, գոյություն ունի տողերի արանքում կարդալու գիտություն։ Ես այդպես էլ կարդացի։ Շատ հետաքրքիր պատկեր ստացվեց։ Կոպիտ ասած՝ նա կոչ արեց ժողովրդին, և մասնավորապես երիտասարդությանը, դուրս գալ փողոց»։

Կրկնեմ՝ սա Արման Նավասարդյանի անձնական կարծիքն է։

Իսկ հիմա՝ Թրամփի պաշտոնազրկման հավանականության մասին։

Выступление президента США Дональда Трампа на 74-й Генеральной Ассамблее ООН (24 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել
Այդ հավանականությունը չնչին է։ Նախ, դա շատ բարդ գործընթաց է՝ սկզբում պառլապենտական համապատասխան հանձնաժողովը պետք է եզրակացնի, որ կարելի է նախաձեռնել իմպիչմենտը, հետո Կոնգրեսի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ պետք է քվեարկի նախագահի իմփիչմենթի օգտին։ Բայց ամենաբարդը՝ դրանից հետո էլ սենատորների երկու երրորդը պետք է արտահայտվի պաշտոնազրկման օգտին։

Բայց ամենակարևորը. Ամերիկայի պատմության ընթացքում նախագահներին պաշտոնազրկելու մի քանի փորձ է եղել, բայց որևէ նախագահ իմպիչմենտի չի ենթարկվել։ Հիշենք թեկուզ վերջին օրինակը՝ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լյուինսկու պատմությունը։ Նախագահը հրապարակավ հայտարարեց՝

«Ես երբեք սեքս չեմ ունեցել այս կնոջ հետ»։

Ու թեև հետո պարզվեց, որ Քլինթոնը ստում է, միևնույն է՝ Կոնգրեսը այդպես էլ չպաշտոնազրկեց նրան։ Իսկ ամենահետաքրքիրը՝ այդ նույն ժամանակ, երբ Կոնգրեսը նախաձեռնել էր նախագահի իմպիչմենտը, նրա վարկանիշը գիտե՞ք որքան էր՝ 77 տոկոս։

Լրահոս
0