19:21 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Վաչագան Պետրոսյան
© Sputnik / Andranik Ghazaryan

Պետրոսյան. «ՀՀ-ում կան գազի և նավթի պաշարներ, պետք է զբաղվել դրանց արդյունահանմամբ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
33210

«Ինտեգրալ պետրոլիում» գազի, նավթի հետախուզման ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տարածքում գազի և նավթի պաշարներով տարածքների հետազոտական աշխատանքներին:

ՀՀ-ում հայտնաբերվել են գազի և նավթի պաշարներով կոնկրետ տարածքներ, որտեղ կարելի է զբաղվել ածխաջրածինների արդյունահանմամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ինտեգրալ պետրոլիում» գազի, նավթի հետախուզման ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը։  

«Մենք կարողացանք ուրվագծել 13 տեղամաս, որոնք հեռանկարային են և որտեղ արդեն ինչ–որ գործ արվել էր։ Իրականացվել են տարբեր մակարդակի ուսումնասիրություններ։ Առավել մանրակրկիտ հետազոտված տեղամասերից ընտրել ենք երեքը, որոնց հետ կապված ներկայացրել եմ հաշվետվություններ։ Իրականացրել ենք նաև սեյսմիկ և գեոքիմիական ուսումնասիրություններ, որպեսզի արդյունքը լինի համոզիչ»,– նշում է Վաչագան Պետրոսյանը։ 

Ի դեպ, ամերիկյան ընկերություններից մեկը տվել էր ավելի համապարփակ տեղեկատվություն, ինչից նույնպես հետազոտողների խումբն օգտվել է։ 

Ըստ Պետրոսյանի` հեռանկարային ռեսուրսն այն է, որը կարելի է ցույց տալ և տեսականորեն հիմնավորել, իսկ պաշարն այն է, որն արդեն տեսանելի է։ Գազով տեղանքն իրենք ցույց տվեցին դեռ 2015 թվականին, այն գտնվում է Արմավիրի մարզում` նախկին Հոկտեմբերյանի շրջանում, և պարունակում 15 միլիարդ խ/մ–ի չափով պաշարներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդտեղ կա գազային բազմաշերտ կառուցվածք։ Նույնիսկ մեկ հորատանցքով կարելի է աշխատել շատ երկար ժամանակ։ Փորվել է 10 հորատանցք և յուրաքանչյուրում հայտնաբերվել են գազի պաշարներ։ 

Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը

Պետրոսյանի տեղեկացմամբ` մյուս հայտնի տեղանքը գտնվում է Երևանի մերձակայքում, Շոռաղբյուր կոչված տարածքում, որտեղ փորվել է երկու հորատանցք և դրանցից մեկում հայտնաբերվել է նավթ։ Այստեղ անշուշտ պետք է ուսումնասիրությունները շարունակել։

Ըստ թեմայի

Ապագային ընդառաջ. Արտյոմ Օհանովը գերպինդ նյութ է ստեղծել նավթ և գազ արդյունահանելու համար
Հայաստանում նավթ ու գազ չկա՞. ավելի լավ է ժպտալ ու Գևորգ Չիլինգարյանին շնորհավորել
«Որոշումը գործընկերային կլինի». Փաշինյանը կրկին խոսել է գազի գնի մասին
Ջրի սակագնի թանկացում չի սպասվում. Բաղրամյանը խոսեց նաև գազի և էլեկտրաէներգիայի գներից
թեգերը:
Վաչագան Պետրոսյան, նավթ, գազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ