23:11 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Դմիտրի Աթբաշյան
© Sputnik / Aram Nersesyan

Աթբաշյան. «Հայաստանի օդային տարածքով շարժը կավելանա, ինչից մենք կունենանք մեծ եկամուտներ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9710

«Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Վրաստան օդային սահմանի շուրջօրյա հատման պարզեցված գործընթացին:

Դմիտրի Աթբաշյանի կարծիքով՝ դա նախևառաջ համաշխարհային միտում է, որովհետև բոլորը ցանկանում են օդային գծերը կարճացնել և խնայել ահագին նավթ ու ֆինանսական միջոցներ:

«Այս որոշումն աշխարհի մասշտաբով բոլոր ժողովուրդների համար շատ մեծ հաջողություն է, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ Հայաստանին, ապա մեր երկիրը Վրաստանի հետ միանում է Եվրոպայի օդային տարածքին, և Հայաստանի օդային տարածքով շարժը կավելանա, ինչից մենք կունենանք մեծ եկամուտներ»,- նշում է Դմիտրի Աթբաշյանը:

«Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրենի դիտարկմամբ՝ թեև Հայաստանի տարածքը փոքր է, սակայն մեր երկիրը գտնվում է օդային ճանապարհների խաչմերուկում: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում գործում էին 7 օդային միջանցքներ, որոնցից մեկը մերն էր` Մեղրիի մոտ: Այդ փաստն ինքնին խոսուն է: Աթբաշյանի կարծիքով՝ մեր երկրի դիրքն իսկապես շատ հարմար է, որովհետև հյուսիսային կիսագնդի երկրներից օրինակ` Աֆրիկա, Հնդկաստան թռչելու համար Հայաստանն ամենակարճ ուղին է: 

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից Հայաստանի և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր:

Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ 45․000 տարանցիկ չվերթներ։

թեգերը:
Դմիտրի Աթբաշյան, չվերթ, թռիչք, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ