00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:41
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաբայան. «Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ հավաքական մոտեցում»

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին և ղարաբաղյան խնդրին առնչվող նրա հայտարարություններին:
Դավիթ Բաբայան. «Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի հավաքական մոտեցում»
00:00
1
  • 0,8
  • 1
  • 1,5
  • 2
iՀաղորդման մասին
ՌԱԴԻՈ
Ունկնդրեք Հայաստանի նորությունները Sputnik ռադիոյի եթերում
Դիտել բոլոր դրվագները
Դավիթ Բաբայան. «Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի հավաքական մոտեցում»
Դավիթ Բաբայան. «Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի հավաքական մոտեցում»

ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավաքական մոտեցում: Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս կրկնում և ընդգծում է, որ չի կարող լինել համապարփակ կարգավորում առանց Արցախի անմիջական մասնակցության, այն էլ բանակցությունների բոլոր հարթություններում: Ընդ որում՝ Արցախի մասնակցությունը պետք է կայուն կերպով վերահաստատվի, այլ ոչ թե առկախվի Ադրբեջանի հիստերիայի պատճառով: Արցախը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բայց վերադարձ անցյալին չի կարող լինել, լինի դա տարածքների, սահմանների, թե կարգավիճակի առումով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Министр иностранных дел России Сергей Лавров на совместной пресс-конференции с армянским коллегой (11 ноября 2019). Ереван - Sputnik Արմենիա
ՌԴ–ն պատրաստ է օգնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. Լավրով

Նրա խոսքով` հարցն արդեն հասնում է ամենաբարձր ատյաններ և նշված կարևոր նախապայմանի մասին խոսում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ղեկավարներ: 

«Փոխզիջումների հասնելը շատ դժվար է, սակայն արցախյան կողմը միշտ ասել է, որ ցանկացած քայլ պետք է լինի համարժեք: Երբ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, նկատի ունենք, որ կան մի շարք պայմաններ, առանց որոնց հնարավոր չէ լիակատար խաղաղության հասնել: Մաքսիմալիստական մոտեցումներն անընդունելի են»,- նշեց նա: 

Երբ Ադրբեջանը քարոզում է, որ Շուշին, Զանգեզուրը, Երևանն ու Սևանը իրենն է, անհնար է որևէ փոփոխություն ակնկալել:

Ըստ Բաբայանի՝ մենք խոսում ենք Ադրբեջանի` մեզ պարտադրված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին, իսկ նրանք շեշտում են հայ-ադրբեջանական եզրույթը, այսինքն՝ նրանք խնդիրը դիտարկում են երկու ժողովուրդների ընդհանուր տիրույթում: Նրանց համար Զանգեզուրն էլ, Երևանն ու Սևանն էլ են հակամարտության մեջ: Սա լիրիվ այլ աշխարհայացք է, այլ գաղափարներ: 

ՌԴ–ն պատրաստ է օգնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. Լավրով

«Որպեսզի լինի համապարփակ կարգավորում, իհարկե, բոլոր կողմերը պետք է համաձայնվեն: Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ այդ մասին խոսում է, և այդ թեզը ներկայացնում է նաև պաշտոնական Երևանը: Անհնար է հասնել համապարփակ կարգավորման առանց ժողովուրդների միջև պատմական հաշտության կնքման, ինչին, օրինակ` հասան գերմանացիներն ու ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները»,- ասաց Բաբայանը: 

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

Նրա համոզմամբ՝ մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մենք ցեղասպան չենք, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է քարոզել հայատյացություն, մինչդեռ կարգավորումը պետք է սկսել ամենաստորին օղակներից, մանկապարտեզներից, դպրոցներից՝ զերծ մնալով ատելության քարոզից, հակառակ պարագայում վերին ատյաններում չի լինի կարծիքների ու մոտեցումների փոփոխություն: 

Լրահոս
0