04:43 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Ատոմ Մարգարյան, տնտեսագետ
© Sputnik / Karen Yepremyan

Մարգարյան. «Իշխանության լծակների մոտ հիմնականում տնտեսական փորձառություն չունեցողներն են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բրիտանական ազդեցիկ Barclays ֆինանսական կոնգլոմերատի (ֆինանսական խոշոր ընկերությունների խումբ) գնահատականներին, ըստ որոնց՝ բարեփոխումների ուղղությամբ Փաշինյանի կառավարության քայլերը դանդաղկոտ են։

Այն պայմաններն ու միջավայրը, որում հայտնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետը, աննախադեպ է. տասնամյակների ընթացքում տեղի ունեցած էվոլյուցիոն փոփոխություններ, իշխանափոխություն, և դրանցից ածանցված տնտեսական գործընթացներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«2018թ.-ին շատ արագ տեղի է ունեցել քաղաքական ցնցում, և իշխանության լծակների մոտ են եկել հիմնականում անփորձ, տնտեսական փորձառություն չունեցող գործիչներ ու հատկապես քաղաքական բլոկը, որը հանձնառել է տնտեսական օրենսդրության փոփոխությունները, ինչը պետք է տնտեսական թռիչք ապահովեր կամ, ինչպես Փաշինյանն է ասում, տնտեսական հեղափոխություն իրականացներ, ինչը արագ չի կարող լինել»,- նշեց Մարգարյանը:

Ինչպես պաշտպանել ԵԱՏՄ սպառողներին. Մինասյանը խոսել է կեղծ ապրանքների դեմ պայքարի մասին

Տնտեսագետի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ գործընթացներն արդեն իներցիոն են, ունեն էվոլյուցիոն բնույթ, մանավանդ որ դոմինանտներից մեկը հռչակվել է հակակոռուպցիոն, հակաստվերային: Խնդիրները կապված են իրավիճակի ոչ ադեկվատ գնահատականի հետ: Կառավարությունը չի կարողանում գտնել իրադրային լուծումներ պահանջող հարցերի ու հեռանկարային ծրագրերի միջև առկա համամասնությունը կամ օպտիմալ համադրությունը: Իսկ ներդրումների վիճակագրությունը, մեղմ ասած, շատ հեռու է հեղափոխական կամ հետհեղափոխական շրջանի խոստումներից: 

Պարսյան. «Եվրոբոնդերից ստացած եկամուտները հասկանալի չեն մեր տնտեսության իրական հատվածին»

Մարգարյանն ընթացիկ իրավիճակը գնահատելիս, այնուամենայնիվ, արձանագրում է, որ իշխանություններին հաջողվել է ֆինանսական համակարգում ապահովել որոշակի կայունություն:

Այդուհանդերձ շատ դժվար է երկրում տեղի ունեցած քաղաքական կտրուկ ու ծավալուն փոփոխություններին առնչվող ծրագրերի քանակ նշել:

Ըստ Մարգարյանի՝ սա մոտ ապագայի խնդիր էլ չէ: 

Ըստ թեմայի

Ինչ պետք է իմանա Հայաստանում փոքր բիզնես սկսողը. 5 կարևոր խորհուրդ փորձագետից
Ուզբեկստանը կուժեղացնի ԵԱՏՄ–ի արտադրական ներուժը. փորձագետ
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին
Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է. Հարությունյան
թեգերը:
տնտեսություն, Իշխանություն, ՀՀ կառավարություն, տնտեսագետ, Ատոմ Մարգարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ