19:49 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57

Հակոբյան. «Տևական բողոքի ակցիաներն ազդում են իշխանության վարքագծի վրա»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է քաղաքական ակցիաներում ներգրավված մարդկանց թվաքանակին վերաբերող մանիպուլյացիաներին և նշել, որ իշխանությունը, սովորաբար, գնում է փոխզիջման, երբ տևական ժամանակ փողոցում իրականացվում են բողոքի ակցիաներ:

Շատերին թվում է, որ եթե փողոցում բողոքող զանգվածը քիչ է, տասնյակ հազարավոր, առավել ևս հարյուր հազարավոր մարդիկ չկան, ապա կարելի է ուշադրություն չդարձնել, բայց շատերը չեն հասկանում, որ ժամանակներն ու տեխնոլոգիաները փոխվել են: Հիմա նույնիսկ մի քանի հարյուր մարդկանց եթե միանում է նաև սոցիալական ցանցերի համակիրները, հնարավոր է շատ մեծ ազդեցություն թողնել գործընթացների վրա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Սոցիալական ցանցի բաժանորդները, տեղեկատվության սպառողները, պայմանականորեն ասած, մասնակցում են օնլայն հանրահավաքի, երթի և այլ միջոցառումների: Փաստենք, որ թեև այժմ գոնե մեծ զանգվածներ չկան փողոցում, սակայն դրանք կայուն զանգվածներ են ու բավականաչափ ցավագին հարվածներ են հասցնում իշխանությանը»,- նշեց նա: 

Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչների նյարդային կեցվածքից, ընդհուպ մինչև վարչապետի նյարդային արձագանքներից, հասկանալի է, որ տևական բողոքի ակցիաներն արդեն իսկ ազդում են իշխանության վարքագծի և, գուցե, նաև քաղաքական որոշումների կայացման վրա:

ԵՊՀ դասախոսները չեն շտապում` կսպասեն նախարարի վերադարձին. ինչ է առաջարկում փոխնախարարը

Ըստ թեմայի

Բողոքի ցույց Փարիզում. Արայիկ Հարությունյանը Լևոն Մկրտչյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ
Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը
«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի
ԵՊՀ դասախոսները գործադուլ են անում
թեգերը:
սոցցանցեր, քաղտեխնոլոգ, Վիգեն Հակոբյան, Բողոքի ակցիա, Իշխանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ