19:59 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Սուրեն Սուրենյանց
Facebook/ Սուրեն Սուրենյանց

Սուրենյանց. «Ղարաբաղյան խնդրում Զատուլինի առաջարկը բավականին պրագմատիկ լուծում է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված դիտարկումներին։ 

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր դիրքորոշումը հայտնել է վաղուց, դա բավականին պրագմատիկ լուծում է և մոտ է Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների դիրքորոշումներին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ակնհայտ է, չէ՞, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փոխզիջումների հենքով պետք է լուծվի, և Արցախի անկախությունն ու միջազգային ճանաչումն այլընտրանք չունեն: Ակնհայտ է նաև, որ Հայաստանը նույնպես պետք է որոշակի զիջումներ անի Արցքախին կից ազատագրված տարածքներից: Ընդ որում ՝ Զատուլինն այդ մասին խոսել է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ու լավ է, որ հիմա էլ պնդում է իր դիրքորոշումը»,- նշում է Սուրենյանցը:  

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Զատուլինի դիրքորոշումը, որը բարենպաստ է հայկական կողմի համար, հնչել է ռուսական առաջին հեռուստաընկերության եթերում: Քաղաքագետի գնահատմամբ՝ Զատուլինը կարևորել է նաև այն իրողությունը, որ չնայած աշխարհաքաղաքական տարբեր հարցերում ունեցած տարաձայնություններին, Մինսկի խմբի համանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրում ունեն բավականին մոտ դիրքորոշումներ: 

Մտադիր չեմ տեղի տալ Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքին. Զատուլին

Սուրենյանցի դիտարկմամբ՝ ռուսական քաղաքականության կարևոր բաղադրիչը պրոպագանդան է, քարոզչական հզոր մեքենան, որի հենասյուներից մեկն էլ հենց առաջին հեռուստաալիքն է: Բնականաբար, պատահական չէ, որ ՌԴ-ն իր հիմնական հեռուստաալիքների միջոցով որոշակի քաղաքական մեսիջներ է հասցեագրում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: 

«Ռուսաստանը գերտերություն է իր շահերով, օրակարգով ու մեսիջներով, հետևաբար, պետք չէ զարմանալ: Մեր իշխանությունները պետք է այնպես անեն, որ շատ ներդաշնակվեն մեր և Ռուսաստանի շահերը, որպեսզի ՌԴ-ի պետական կամ պետության կողմից վերահսկվող ալիքներով ավելի շատ հնչեն նման տեսակետներ, որոնք մոտ են հայկական կողմի դիրքորոշումներին»,- նշում է Սուրենյանցը: 

Բաքվի հերթական հիստերիան Զատուլինին չի զարմացրել. վաղուց գիտեր, որ ադեկվատ չեն

Այդուհանդերձ, հակամարտության հանգուցալուծմանն, ըստ քաղաքագետի, մոտ չենք հիմնականում Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումների պատճառով: Ադրբեջանը փոխզիջումների պատրաստ չէ: 

Ըստ թեմայի

Քննարկման դիմաց հող հանձնելն անհնար է․ Զատուլինը` ղարաբաղյան կարգավորման մասին
Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին
Զախարովան մեկնաբանել է Զատուլինի այցը Արցախ
Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Սուրեն Սուրենյանց

Գլխավոր թեմաներ