00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ուղերձ այլմոլորակայիններին. հույսեր և մտավախություններ

© AP Photo / Andrew MedichiniЧастичное лунное затмение в Риме
Частичное лунное затмение в Риме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու տարի առաջ աշնանային այս օրերին տեղի է ունեցել մի իրադարձություն, որի շուրջ վեճերը շարունակվում են մինչև հիմա։ Այնինչ հայաստանցիների մեծ մասը, համոզված եմ, տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվել։ Երկիր մոլորակից տիեզերական մեսիջ է ուղարկվել դեպի աստղերից մեկը։

Այդ ուղերձում կան որոշակի տվյալներ մեր մոլորակի մասին, ինչպես նաև մատչելի նկարագրություն, թե ինչպես ենք մենք պատկերացնում տարածությունը և ժամանակը։

Ուղերձ այլմոլորակայիններին. հույսեր և մտավախություններ
Մաթեմատիկական լեզվով ձևակերպված՝ այս ողջ տեղեկատվությունը ռադիոազդանշանի տեսքով երեք օր շարունակ հաղորդվել է Նորվեգիայում գտնվող հզոր անտենայի օգնությամբ։ Ազդանշանը շատ կոնկրետ ուղղություն ունի՝ դեպի, այսպես կոչված, Լեյտենի աստղը։ Ինչո՛ւ հենց այնտեղ։ Այդ աստղը ունի երկու մոլորակ՝ մեկը հաստատ կյանքի համար պիտանի չէ, բայց մյուսը գտնվում է կյանքի առաջացման համար բավական հարմար գոտում։ Ենթադրվում է, որ ջերմաստիճանն այդ մոլորակի մակերևույթին տատանվում է մինուս 67-ից մինչև պլյուս 20-ի սահմաններում։ Համաձայնեք՝ միանգամայն տանելի պայմաններ նույնիսկ մեզ համար։ 
Այն, ինչ արել են գիտնականները, խիստ վիճահարույց է՝ գլոբալ առումով։ Երկրի վրա այժմ բնակվող ավելի քան յոթ ու կես միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրը իրավունք ունի հարցադրումներ անելու.

Դուք ինձ հարցրե՞լ եք, որ մեսիջ եք ուղարկել այլմոլորակայիններին. ինչու եք բացահայտել, որ մեր մոլորակում քաղաքակրթություն կա: Բա որ գան բոլորիս գաղութացնեն կամ ոչնչացնեն։

Բայց էստեղ նաև հարց է առաջանում՝

Իսկ ես ինչպե՞ս կարող եմ թույլ չտալ, որ ինչ-որ մեկը ազդանշան ուղարկի, կամ եթե արդեն ուղարկել է երկու տարի առաջ, ես ի՞նչ կարող եմ անել, եթե չկա օրենք, որը պատժում է տիեզերական ուղերձ հղելու համար։

Դեռ 50-ական թվականների վերջին ծագեց այլմոլորակային քաղաքակրթությունների հայտնաբերման գաղափարը, որը իրականություն դարձավ այսպես կոչված SETI ծրագրի տեսքով։ SETI-ն հենց նշանակում է Search for Extraterrestrial Intelligence՝ այսինքն՝ Ալմոլորակային բանականության որոնում։ Այս ծրագիրը առանձնապես մտահոգություններ չի առաջացնում։

Скафандр астронавта NASA на выставке в рамках Международный конгресс астронавтики (22 октября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում
Մարդիկ ասում են՝ դե ինչ, կորսանք այլմոլորակայինների ուղարկած ազդանշանը, հանգիստ կնստենք, գլուխ գլխի կտանք ու կմտածենք, թե ինչ անել, ինչպես արձագանքել կամ արժե արդյոք ընդհանրապես արձագանքել։ Բայց հետո ստեղծվեց մի նոր կազմակերպություն՝ ՄԵԹԻ՝ այդ Մ-ն նշանակում է մեսիջինգ, այսինքն՝ ոչ թե որսում ենք, այլ մենք ենք ազդանշան ուղարկում՝ հուսալով, որ տիեզերքում ինչ-որ մեկը կարձագանքի։ Այ հենց սա է վիճահարույցը։ Բա որ արձագանքը մեզ համար, մեղմ ասած, տխուր հետևանքներ ունենա... Հենց այս հարցն է ուղղել «Նյուսուիք» ամերիկյան պարբերականի թղթակիցը ՄԵԹԻ-ի հիմնադիր և ղեկավար Դուգլաս Վակոխին՝

Չե՞ք վախենում, որ Երկրից ուղարկված ազդանշանը ստանալուն պես այլմոլորակայինները կգան ու կնվաճեն մեր մոլորակը։

Վակոխը այսպիսի հակափաստարկներ է բերում.

Նախ՝ մեր հարազատ մոլորակը արդեն երկուսուկես միլիարդ տարի է, ինչ մթնոլորտ ունի, ուրեմն գայթակղիչ է նվաճողների համար։ Բայց նրանք այսքան ժամանակ երբեք չեն եկել, ավելի շուտ՝ դրա որևէ հավաստի ապացույց չկա։ Երկրորդ՝ արդեն 50 տարուց ավելի է, ինչ մեր բոլոր հեռուստառադիոկայանները ամեն օր գիշեր ցերեկ ազդանշաններ են հաղորդում, որոնք, իհարկե, Երկրից հեռանալիս թուլանում են, բայց եթե այլմոլորակայինները ունեն զարգացման բարձր մակարդակ, հեշտությամբ կարող են որսալ մեր բոլոր հեռուստատեսային եւ ռադիոալիքները։

Լավ, իսկ ինչ հավանականություն կա, որ մի քանի շաբաթ առաջ դեպի Լեյտենի աստղը ուղարկած մեր ռադիոնամակը տեղ կհասնի և մենք կստանանք այդ մեր նամակի պատասխանը։ Եթե նման բան պատահի, ասում է Վակոխը, դա կնշանակի, որ ողջ տիեզերքը լի է կյանքով։ Որովհետև, եթե հենց առաջին մեր ուղերձը պատասխան է ստանում, ուրեմն քաղաքակրթություններ կան ամենուր։ Դե ինչ՝ մեր ուղերձը մոտ 12,5 տարի պիտի գնա, այդքան էլ կկպահանջվի պատասխանը ստանալու համար։ Ուրեմն այլմոլորակայինների արձագանքին սպասենք 40-ական թվականներին։

Լրահոս
0