20:12 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

Մարտիրոսյան. «Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
70430

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաևի հետ կապված միջադեպին, երբ վերջինս ներխուժել էր Միլանի հայկական եկեղեցի և հարցեր ուղղել ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մարտիրոսյան. «Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»

Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Աբդուլաևը յուրահատուկ բլոգեր է և հայտնի է դարձել, երբ ժամանակին փորձում էր ոստիկանությանը օգնել ցույցեր ցրելու գործում:

«Դրանից առաջ Աբդուլաևը ներգրավված էր ֆուտբոլային խնդիրներում, նույնիսկ դատվել էր խարդախության համար: Ենթադրաբար, հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրան ներգրավվել են իրենց գործունեության մեջ»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Ադբուլաևն այժմ սպասարկում է իշխանություններին, ելույթ է ունենում հանրային հեռուստատեսությամբ: Միլանում նա փորձել է սադրանք իրականացնել՝ ակնկալելով, որ լավագույն դեպքում իրեն այնտեղ կծեծեին, թույլ չէին տա ներս մտնել, հակառակ դեպքում` պլանավորել էր հարցեր ուղղել Փաշինյանին՝ ինչ-որ բան քաղելու նպատակով:

«ՀՀ վարչապետի պատասխանը նույնիսկ չարժե գնահատել այն առումով, որ կարևորություն այդտեղ չկա: Փաստն այն է, որ սադրանքի հարցում ադրբեջանցին ձախողվել է»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը: 

Միլանում մի հայ կին պահանջեց Փաշինյանի հրաժարականը. վարչապետի պատասխանը

Փորձագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի, գրոհային է ուղարկել, որպեսզի կարողանար լավ աղմուկ-աղաղակ, կռիվ բարձրացնել` դիվիդենտներ շահելու համար, սակայն հակառակը եղավ: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Իտալիայի Միլան քաղաքի Քառասուն Մանկաց հայ առաքելական եկեղեցում ՀՀ վարչապետի` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներս էր մտել մի ադրբեջանցի, որը ներկայացել էր բլոգեր և հարցեր է ուղղել Փաշինյանին։ Նա կոչ էր արել Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը», մեղադրել էր Հայաստանին «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանցուն փորձել էին դուրս հրավիրել, իրարանցում էր առաջացել, սակայն վարչապետը խնդրել էր թույլ տալ նրան հանգիստ խոսել։

Ըստ թեմայի

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան
Միջադեպ Միլանում. հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի է ներխուժել. տեսանյութ
Կառավարությունը փակում է հին պարտքերը. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք բնակարան կունենան
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Միլան, ադրբեջանցի, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Սամվել Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ