00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պատմության դասերը. ինչու էին չեխերը ձու նետում նախագահի վրա

© AP Photo / Petr David JosekПрезидента Чехии Милоша Земана (слева) забрасывают яйцами во время речи, посвященной бархатной революции 1989 года (17 ноября 2014). Прага
Президента Чехии Милоша Земана (слева) забрасывают яйцами во время речи, посвященной бархатной революции 1989 года (17 ноября 2014). Прага - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեր Թավշյա հեղափոխությունը առաջինը չէր։ Առաջինը Չեխոսլովակիայում էր՝ ուղիղ 30 տարի առաջ՝ 1989 թվականի նոյեմբերին։

Շատ հակիրճ հիշեցնեմ։

Պատմության դասերը՝ ինչու էին չեխերը ձու նետում նախագահի վրա
Նոյեմբերի 17-ին հազարավոր ուսանողներ հեղեղեցին Պրահայի կենտրոնը: Երեք օր անց ցուցարարների թիվը հասավ կես միլիոնի։ Ոչ ոք չգիտեր, թե ինչով է դա ավարտվելու, շատ մեծ մտավախություն կար, որովհետև Չեխոսլովակիայի բնակիչները շատ լավ հիշում էին 1968 թվականի փորձը, երբ այսպես կոչված «Պրահայի գարունը» անողոքաբար ճնշվեց տանկերով:

Ու այս անգամ էլ իշխանությունները բռնություն կիրառեցին՝ ոստիկանները երկու կողմից փակեցին փողոցն ու սկսեցին մահակներով ծեծել ուսանողներին: Ակնհայտորեն սխալ վարվեցին, որովհետև բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ բողոքի հսկայական ալիք բարձրացրեց երկրով մեկ:

Չեխոսլովակիայի գրեթե բոլոր բնակավայրերում սկսվեցին մշտական բազմամարդ ցույցերը, որոնք տևեցին տասը օր շարունակ:

© AP Photo / RENE VOLFIKԻ պաշտպանություն Թավշյա հեղափոխության ուսանողական առաջնորդների. (Պրահա, Վացլավի հրապարակ, 1989 թ., դեկտեմբերի 3)
Պատմության դասերը. ինչու էին չեխերը ձու նետում նախագահի վրա - Sputnik Արմենիա
Ի պաշտպանություն Թավշյա հեղափոխության ուսանողական առաջնորդների. (Պրահա, Վացլավի հրապարակ, 1989 թ., դեկտեմբերի 3)
Արդյունքում՝ կոմունիստական կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ դեկտեմբերի վերջին չեխերն ու սլովակները 1946 թվականից ի վեր առաջին անգամ ազատ քվեարկությամբ երկրի նախագահ ընտրեցին Վացլավ Հավելին: Ահա այսպես առանց գեթ մեկ զոհի հաղթականորեն ավարտվեց Թավշյա հեղափոխությունը։ Երկրով մեկ հսկայական ոգևորություն էր տիրում։

Հիմա այն մասին, թե ինչ էր կատարվում Չեխիայում 5 տարի առաջ, երբ նշվում էր Թավշյա հեղափոխության 25-ամյակը։ Նախագահը՝ Միլոշ Զեմանը Պրահայի կենտրոնում դուրս էր եկել ժողովրդի մոտ և խոսում էր հենց Թավշյա հեղափոխության մասին։ Լավ բաներից էր խոսում։ Ասում էր՝ այդ հեղափոխությունը չեխերին ու սլովակներին պարգևեց խոսքի, արտահայտվելու ազատություն: Իսկ ժողովուրդը նախագահի վրա ինչ ասես նետում էր՝ ձու, լոլիկ և նույնիսկ «պարեկ վ ռոհլիկու»՝ այդպես են չեխերն անվանում հոթ դոգը:
Անսովոր էր այս պատկերը, բայց խորհրդանշական, որովհետև Պրահայի կենտրոնում հավաքվածները եկել էին այսպիսի կարգավխոսով՝

«Պարոն նախագահ, մենք ուզում ենք խոսել Ձեզ հետ»։

Ու կարծես հասկացնում էին Միլոշ Զեմանին՝ Դուք փաստում եք, որ Թավշյա հեղափոխությունը մեզ արտահայտվելու ազատություն է տվել, դե մենք էլ հենց շատ ազատորեն՝ հավկիթներով ու պոմիդորներով ենք արտահայտում մեր վերաբերմունքը Ձեր նկատմամբ: Նախագահի թիկնապահները շատ հմտորեն՝ ձեռքերով ու անձրևանոցներով պաշտպանում էին երկրի ղեկավարին՝ այնպիսի տպավորություն էր, որ հատուկ դասընթացներ են անցել, թե ինչպես պետք է գործել զանգվածային ձվանետումների ժամանակ: Եվ այնուամենայնիվ ձվերից մեկը, հաղթահարելով թինկապահների պաշտպանական պատը, դիպավ նախագահի գլխին: Բայց ոչ թե Միլոշ Զեմանի, այլ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի, որը իր հունգարացի, լեհ և սլովակ պաշտոնակիցների հետ միասին եկել էր Պրահա՝ նշելու չեխոսլովակյան այդ մեղմ հեղափոխության քառորդ դարը: Խփողը ում՝ ում, բայց հաստատ Գաուկին չէր թիրախ ընտրել: Որովհետև այդ մարդը՝ Գերմանիայի նախագահը, ժամանակին իր սոցիալիստական երկրում նույնն էր անում, ինչ Վացլավ Հավելը Չեխոսլովակիայում՝ պայքարում էր իշխող կոմունիստական վարչակարգի ու նաև Բեռլինյան պատի դեմ:

Հինգ տարի առաջ տեղի ունեցածը խորհրդանշական էր նաև այն առումով, որ բոլոր դեպքերում մարդկանց տրամադրությունները փոխվում են, երբ չեն արդարանում սպասելիքները։

Տեսեք. ամենավերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ չեխերի մեկ վեցերորդը համոզված է՝ երեկ լավ էր, քանց որ այսօր: 

Այսինքն՝ կոմունիստների օրոք ավելի լավ էր, քան հիմա՝ դեմոկրատիայի պայմաններում: Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 6 չեխից մեկն այդպես է կարծում:

Իհարկե, նման տրամադրությունները ինչ-որ հիմք ունեն։ Այո, կոմունիստների օրոք էլ չեխերը վատ չէին ապրում։ Ու եթե մեզ մոտ կոմունիստները վաղուց արդեն որևէ դեր չեն խաղում երկրի քաղաքական կյանքում, չեխ կոմունիստները մինչև հիմա էլ պահպանել են ազդեցությունը և խորհրդարան են ընտրվում։

© AP Photo / Petr David JosekՉեխիայի դրոշով կինը Թավշյա հեղափոխության 30-ամյակին նվիրված երթի ժամանակ (Պրահա, 2019թ., նոյեմբերի 17)
Պատմության դասերը. ինչու էին չեխերը ձու նետում նախագահի վրա - Sputnik Արմենիա
Չեխիայի դրոշով կինը Թավշյա հեղափոխության 30-ամյակին նվիրված երթի ժամանակ (Պրահա, 2019թ., նոյեմբերի 17)
Սա չէ էականը։ Ուղղակի Չեխիայի օրինակը ցույց է տալիս՝ մարդիկ բավարարված են լինում միայն մի դեպքում՝ եթե մի ժամանակ ասում էին՝ «Կեցցե այն պետությունը, որը վաղն է գալու» և զգում են, որ հիմա ապրում են հենց այդ՝ վաղվա պետությունում, որի մասին երազել էին։

Լրահոս
0