20:53 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81

Վերմիշյան. «Համայնքը պետք է ֆիսկալ մեթոդներ կիրառի անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
4910

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևան քաղաքում առկա անավարտ շինարարությունների հարցին ու նշել, որ դա բավականին լուրջ խնդիր է քաղաքաշինության ոլորտում:

Վերմիշյան. «Համայնքը պետք է ֆիսկալ մեթոդներ կիրառի անբարեխիճղ կառուցապատողների նկատմամբ»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կարծիքով՝ հիմնականում առկա են օրենսդրական խնդիրներ, որոնց պատշաճ իրավական լուծման համար կպահանջվի ժամանակ:

Նման դեպքերում, ըստ մասնագետի, զարգացած երկրներում շինարարության թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով: Կառուցապատողը հայտարարում է շինարարության ավարտի ժամկետները՝ ներկայացնելով շինաշխատանքների կազմակերպման գրաֆիկ: Եթե շինարարությունը չի ավարտվում նշված ժամկետներում ու կառուցապատողն այդ առթիվ չի ներկայացնում օբյեկտիվ պատճառներ, ապա համայնքը որոշում է, թե ինչպիսի ֆիսկալ մեթոդներ պետք է կիրառվի նման դեպքերում:

«Եվրոպական մայրաքաղաքներից մեկում անձամբ տեսել եմ նման շինարարական օբյեկտ, որը բարձիթողի վիճակում էր: Քաղաքի կենտրոնում ընդամենը 600 քառակուսի մետրանոց փոսորակ էր: Ինչ-ինչ պատճառներով կառուցապատողը հրաժարվել էր ֆինանսավորել հետագա շինարարությունը, ուստի կիրառվեցին ֆիսկալ մեթոդներ, ամսական 150 հազար եվրո տուգանք էր ներկայացվում: Մի քանի ամիս հետո այդ փոսորակն իր արժեքով, շինաշխատանքների գնահատումով ավելի էժան էր, քան ընդհանուր տուգանքների գումարը: Արդյունքում շինտարածքն ամբողջ նախագծային ու նախահաշվարկային փաստաթղթերով դարձավ այդ քաղաքի սեփականությունը և հետո վաճառվեց աճուրդով»,- պատմում է Վահագն Վերմիշյանը:

«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մատնանշում է այն հանգամանքը, որ Երևանի կենտրոնում կան նմանատիպ մի քանի օբյեկտներ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են անավարտ: Բոլորը տեսնում են ցանկապատերն ու զգում անհարմարություններ տեղաշարժվելիս: Դա վտանգավոր է նաև փլուզման տեսակետից: Վահագն Վերմիշյանի կարծիքով՝ քաղաքապետարանը պետք է որոշում կայացնի ու ֆիսկալ մեթոդներ կիրառի անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ:   

թեգերը:
Վահագն Վերմիշյան, շենք, քաղաքապետարան, Երևան

Գլխավոր թեմաներ