19:49 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54

Օնանյան. «Բեռնափոխադրողները Գյումրու տնտեսական գոտում բախվել են խնդիրների»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
44110

«Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության ղեկավար Վարդան Օնանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առաջացել են  Գյումրու նորաբաց մաքսատանը և կապված են բեռնարկղերով ներկրվող ավտոմեքենաների բեռնաթափումը կազմակերպելու հետ:

17 բեռնափոխադրող ընկերություններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով առկա խնդիրները, և ընդգծել են այն հանգամանքը, որ Գյումրու նորաբաց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը դեռևս պատրաստ չէ, շինարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ բեռնաթափող թիմն ամբոջովին անպատրաստ է, չի տիրապետում անհրաժեշտ տեխնիկայի և գործիքների: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության ղեկավար Վարդան Օնանյանը։

«Նամակի վերջում նշել ենք, որ թեև Երևանը բեռնաթափելու, մարզերը զարգացնելու մղումն, անշուշտ, ողջունելի է, սակայն այս պարագայում կարծես թե որոշումը հապճեպ էր, ուստի ևս մեկ անգամ խնդրում ենք լրացուցիչ բարդություններից խուսափելու համար ընդառաջել մեր հայցին և գործընթացը նախկինի պես կազմակերպել Երևանում»,-նշում է«Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության ղեկավարը:

Վարդան Օնանյանն անձամբ այցելել է Գյումրու նորաբաց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով և պարզել, որ նոյեմբերի 26-ի կեսօրի դրությամբ բեռնաթափվել էր ընդամենը երեք բեռնարկղ, մինչդեռ հերթում տվյալ պահի դրությամբ 48 բեռնարկղ սպասում էր, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է:

Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները

«Բեռնափոխադրող ընկերություններն ունեն սահմանափակ օրեր, որպեսզի նավը Փոթիում կամ Բաթումում բեռնաթափվելուց հետո բեռնարկղը ստանան, հասցնեն Երևան, բեռնաթափեն, հետ ուղարկեն ու վերադարձնեն ծովային ընկերությանը: Այսինքն, ՀՀ տարածքում մեկ կոնտեյները դատարկելու համար մնում է 48 ժամ, ինչն այս պայմաններում և այս ծավալների պարագայում պարզապես անհնար է»,- նշում է «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության ղեկավարը: 

Գյումրու ավտոմաքսատունը կսկսի գործել, գյումրեցիների հնարամիտ «բիզնեսը» փակել են

Այժմ կենտրոնում տեղադրված է բեռնաթափման համար նախատեսված 8 թեքահարթակ, որոնցից յուրականչյուրն ամբողջովին ծանրաբեռնվածության պարագայում կարող է սպասարկել լավագույն դեպքում 4 բեռնարկղ, ընդհանուր՝ օրական շուրջ 30-35: Տեղեկացնենք, որ մինչև նոյեմբերի 25-ը Երևանի տարբեր տերմինալներում բեռնաթափվում էր նվազագույնը 80 բեռնարկղ։ 

Ըստ թեմայի

Հայաստանի մաքսատունը կշարունակի խստորեն ստուգել Վրաստանից ներկրվող ավտոմեքենաները
Ո՞վ կկառուցի Գյումրու մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»
Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը
թեգերը:
նամակ, Նիկոլ Փաշինյան, ավտոներկրողներ, ավտոներկրող, ավտոմաքսատուն, Գյումրի

Գլխավոր թեմաներ