14:30 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75

Քալաշյան. «Հայկական ֆուտբոլ են ներթափանցել «սև ուժեր», որոնց պետք է դուրս մղել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
114 0 0

«Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության ներկայացուցիչ, ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին և ՀՖՖ ղեկավար կազմի գալիք ընտրություններին:

Քալաշյան. «Ժամանակի հետ հայկական ֆուտբոլ են ներթափանցել «սև ուժեր», որոնց պետք է դուրս մղել»

Այն ամենից հետո, ինչ կատարվեց հայկական ֆուտբոլում շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, թե մենք իսկապես ինչ ենք ուզում ունենալ ֆուտբոլում, ընդ որում՝ «մենք» ասվածը ոչ միայն «Լեգալ սպորտի», այլև ամբողջ ֆուտբոլային ընտանիքի մասին է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը։

«Եթե կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ, ապա կկանգնենք կոլափսի առջև, որովհետև միջազգային ֆուտբոլային հանրությունը մեզ պարզապես չի ների: Հետևաբար, սպասվող ընտրությունները պետք է արտացոլեն իրական ֆուտբոլային կամք և ցանկություն: Այսինքն՝ լինի մարդ կամ մարդկանց խումբ, որոնք հայկական ֆուտբոլն առնվազն մեկ աստիճանով կբարձրացնեն վեր»,- նշեց Քալաշյանը: 

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

Մասնագետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որպեսզի կատարվեն մանրակրկիտ հետազոտություններ, որովհետև ժամանակի հետ հայկական ֆուտբոլ են ներթափանցել «սև ուժեր», որոնց պետք է դուրս մղել: «Սև ուժեր» ասելով՝ Խորեն Քալաշյանը նկատի չունի միայն խաղերի վերջին արդյունքները: Հետազոտությունները պետք է առնչվեն բոլոր ֆուտբոլային սուբյեկտներին անխտիր՝ պարզելու նրանց նպատակը, թե ինչու են ներգրավվել հայկական ֆուտբոլում:

Ըստ թեմայի

ՀՖՖ նախագահի 1 թեկնածու արդեն կա, քանի՞սը դեռ կլինեն
Մինասյանի թիմի ռեկորդն ու Գրիգորյանի նորամուտը. ովքեր կպայքարեն Հայաստանի գավաթի համար
Գրիգորյանի դեբյուտը հաղթական էր. «Ուրարտուն» անցել է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ
Ձախողվում է հատկապես սերնդափոխության ապահովման գործընթացը. Ռազմիկ Գրիգորյան
թեգերը:
ՀՖՖ, ֆուտբոլ, Խորեն Քալաշյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ