02:51 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81

Պարսյան. «ՀՀ կառավարությունը ռումբն ավելի է մեծացնում՝ պատրույգը երկարացնելով»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գազի սակագնի շուրջ ծավալվող թեմային՝ հիշեցնելով, որ 2018թ.-ի հունվարի 1-ից սահմանի վրա գազի գինն ավելացել է 15 դոլարով 1000 խ/մ դիմաց, բայց դա չի արտացոլվել մեր կողմից սպառվող գազի սակագնի վրա: 

Կառավարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել են, որ դիմել են «Գազպրոմ Արմենիային», որպեսզի վերջինս մինչև գազի գնի շուրջ վերջնական բանակցությունները ձեռնպահ մնա հայտ ներկայացնել վերոհիշյալ հանձնաժողով, քանի որ բարձրացող գնի պայմաններում պետք է վերանայվեր նաև գազի սակագինը: Պայմանավորվածությունը կար, ինչի արդյունքում «Գազպրոմ Արմենիան» չբարձրացնելով սակագինն ազգաբնակչության համար՝ կուտակում է պարտք, որը տարեվերջին կկազմի 30 մլն դոլար: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ 

Տնտեսագետը վկայակոչում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի՝ տարեսկզբին և հաջորդող ամիսներին սակագինը չի փոխվի, սակայն գազամատակարարման համակարգի պարագայում կուտակվելու է պարտք, որովհետև ձմռան ամիսներին սպառվում է առավելագույն չափով գազ:

«Գազպրոմ Արմենիան» վաճառում է իր ընկերություններից մեկի գույքը. հայտնի է գնորդը

Իրավիճակը ձեռնտու է թե՛ «Գազպրոմ Արմենիային», որն այսպես թե այնպես ստանալու է 30 մլն դոլարն ու ձմռան ամիսներին էժան գազի դիմաց գոյանալիք նոր պարտքը, թե՛ ՀՀ իշխանություններին, որովհետև սակագնի պահպանման դեպքում չեն լինի քաղաքական ցնցումներ կամ ձմեռային սեզոնի սոցիալական բունտեր:

Իրանական գազը պետք է առնվազն 10 տոկոսով էժան լինի ռուսականից. «Գազպրոմ Արմենիա»

«Այդուհանդերձ, «Գազպրոմ Արմենիան» հետագայում ակնկալում է գազի սակագնի բարձրացում, որում ներառվելու է նաև կուտակված պարտքը: Այնպես որ, ռուսական կողմն այս ընթացքում կորուստներ չի ունենալու, իսկ ՀՀ իշխանությունները պետք է լուծեն կուտակված պարտքի հարցը: Փաստորեն, մեր կառավարությունը ռումբն ավելի է մեծացնում՝ պատրույգը երկարացնելով, ինչը հարցի լուծում չէ»,- նշում է Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ մենք պետք է օր առաջ լուծեինք գազի սակագնի հարցը, որպեսզի ապագայում չունենայինք լուրջ խնդիրներ:  

Ըստ թեմայի

Ե՞րբ պարզ կլինի գազի սակագնի հարցը. փոխվարչապետը պատասխանել է լրագրողներին
Գազի սակագնի թանկացում ձմեռային ամիսներին չի լինի. Մհեր Գրիգորյան
Փաշինյանը «գաղտնազերծել» է Պուտինի հետ գազի սակագնի մասին բանակցությունների մանրամասները
Հայաստանում գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա. ՀՀ փոխվարչապետ
թեգերը:
գազի սակագին, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Ռուսաստան, տնտեսագետ, ՀՀ կառավարություն, գազ, Սուրեն Պարսյան

Գլխավոր թեմաներ