06:51 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Գառնիկ Պետրոսյան
© Sputnik / Asatur Yesayants

Պետրոսյան. «Ժամանակն է, որ ՀՀ-ում ինտենսիվ պտղաբուծության համար լուրջ հիմքեր դրվեն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
59 0 0

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հանրապետությունում ծիրանի աճեցման նոր եղանակին ու ինտենսիվ այգիների հեռանկարին։

Հայաստանում պտղաբուծությունը տասնամյակներ շարունակ վարել են հին, ավանդական եղանակով, ինչն այսօր չի կարող որևէ հեռանկար ունենալ։ Ժամանակն է, որպեսզի մեր երկրում ինտենսիվ պտղաբուծության զարգացման համար դրվեն լրջագույն հիմքեր դրվեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Ամենակարևոր պայմաններից մեկը ավանդական կորիզաբույսի վրա պատվաստված այգետնկումներից հրաժարվելն է և այգիների հիմնադրումը կատարել ցածրաճ պատվաստակների վրա, ինչը հնարավորություն է տալիս նույն տարածքում կրկնապատկել, եռապատկել տնկվող ծառերի քանակը»,- նշեց նա:

Նման պայմաններում ծառերն ավելի կոմպակտ, ավելի փոքր սաղարթ են ձևավորում, ինչը լուրջ հնարավորություններ է տալիս խնամքի մշակության աշխատանքներն իրականացնել շատ բարձր արդյունավետությամբ և բերքահավաքը կատարել շատ կազմակերպված:

Հայաստանում գյուղատնտեսական հեղափոխական ծրագիր է իրականացվելու. ինչպե՞ս դառնալ մասնակից

«Երբ միավոր տարածքի վրա կրկնակի, եռակի, բազմակի քանակով ծառեր են տնկվում, ինքնին հասկանալի է, որ դա բարձր բերքատվության ապահովման պայման է, իսկ ինչ վերաբերվում է ծիրանենու Երևանի սորտի պատվաստումներին ցածրաճ պատվաստականների վրա, ապա դա շատ հրաշալի գաղափար է, մեր գործընկերներն արդեն վերջին 5-6 տարիների ընթացքում աշխատում են այդ ուղղությամբ»,- տեղեկացրեց Պետրոսյանը:

Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

Մասնագետի փոխանցմամբ՝ նույնիսկ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Արմավիրի մարզում հիմնադրվել է այդպիսի այգի, որն ապահովում է բավականին լավ և շատ հեռանկարային արդյունք: Միակ խնդիրն այն է, որ եթե ծիրանենու սաղարթը մի քիչ փոքր է, իսկ ճյուղավորությունները գետնի մակերևույթին ավելի մոտ են, ապա կարող է լինել ցրտահարության վտանգ, կամ երբ ցածր ջերմաստիճան է գրանցվում ծաղկման և պտղի գոյացման շրջանում, ապա վնասների հավանականությունը նույնպես մեծանում է: 

Ըստ թեմայի

Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում
Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին
Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»
Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի
թեգերը:
ծառ, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գյուղապահովագրություն, Այգի, Հայաստան

Գլխավոր թեմաներ