06:56 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Սարգիս Սեդրակյան
© Sputnik / Andranik Ghazaryan

Սեդրակյան. «Հողատարածքների կեսից ավելին չի մշակվել, դեգրադացվել է և շարքից դուրս եկել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության կառուցվածքում որպես առանձին կառույց գյուղատնտեսության նախարարության բացակայության հարցին և գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:

Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ տարիներ շարունակ Հայաստանում իրականացվել է սխալ ագրարային քաղաքականություն: Ոլորտը բարձիթողի վիճակում էր, ինչի պատճառով մշակելի հողատարածքների կեսից ավելին չի մշակվում, դեգրադացվել է ու շարքից դուրս եկել: Գյուղական աղքատությունն աճել է, ավելացել են գյուղական բնակավայրերից արտագաղթի ծավալները: 

«Երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, ինչի համար անչափ ուրախ էինք՝ ակնկալում էինք մեծ փոփոխություններ, որովհետև հայտարարվեց, թե հեղափոխություն պետք է լինի նաև գյուղատնտեսության ոլորտում: Հակառակ այդ սպասելիքների՝ առանց հիմնավոր բացատրությունների կառավարության կառուցվածքից հանեցին գյուղնախարարությունը»,- նշում է Սարգիս Սեդրակյանը: 

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը մատնանշում է այն հանգամանքը, որ անհրաժեշտ էր վերոհիշյալ որոշումը կայացնելուց առաջ նախ խորհրդակցել մասնագետների հետ: ԱՄՆ-ի և ՌԴ-ի նման հզոր պետություններն անգամ ունեն գյուղատնտեսության նախարարություն: Հայաստանը նույնպես  համարվում էր ագրարային երկիր, որովհետև ՀՆԱ-ի 20-25 տոկոսն, ու զբաղվածության 36 տոկոսն ապահովում էր հենց այս ոլորտը: 

Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը բյուջեի նախագծով նախատեսված չէ. ովքե՞ր են տնկելու

«Իհարկե, շատ լավ է, որ ցանկանում են զարգացնել բարձր տեխնոլոգիաների բնագավառը, բայց տնտեսության քանի՞ տոկոսն է այն կազմում: Մենք շարունակում ենք մնալ ագրարային երկիր: Պետք է նորմալ պայմաններ ստեղծել գյուղացիների համար, որպեսզի նրանք չլքեն երկիրը»,- նշում է Սարգիս Սեդրակյանը:  

Մասնագետի դիտարկմամբ՝ եթե ուզում են մասնագետ, ապա չպետք է բերեն անփորձ անձանց, այլ բերեն տարիների աշխատանքային փորձ ունեցող, արդեն իսկ կայացած մասնագետների, մինչդեռ մեզանում կրճատում են հենց մասնագետներին:     

 

 

թեգերը:
Հող, գյուղապահովագրություն, գյուղացի, Գյուղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ