17:49 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84

Բադալյան. «Իրավունք չունեն տարբեր տեքստեր դնել նախարարության պաշտոնական կայքում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի տեքստի անգլերեն և հայերեն տարբերակներում եղած տարբերությանը:

Բադալյան. «Իրավունք չունեն նույն հարցի վերաբերյալ տարբեր տեքստեր դնել նախարարության պաշտոնական կայքում»

Եթե ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանությունը դիտարկենք PR գործընթացի համատեքստում, ապա դա բացառիկ օրինակ չէ Հայաստանի իշխանությունների գործելակերպի առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բալայանը։ Նա նշեց, որ նախկինում էլ երբեմն վարչապետի ելույթներում հնչել է մի բան, իսկ հետո հեռուստաընկերություններից մեկը տեքստը փոխել է ըստ իր հայեցողության՝ դա համապատասխանեցնելով այն տրամադրություններին, որոնք այդ պահին եղել է հասարակության շրջանում:

«Այդ աշխատաոճը որդեգրել է նաև ՀՀ արտգործնախարարությունը, որին թվում է, որ եթե հայերեն տեքստում գրի մի պարբերություն, ապա հայ փորձագետները չեն դիտարկի դրա անգլերեն տարբերակը և չեն գտնի տարբերությունը: Ուղղակի այստեղ աշխատում է շատ պարզունակ մեթոդ, ըստ որի, ներքին լսարանի համար ասվում է մի բան, արտաքին լսարանի համար՝ մեկ ուրիշ»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հայաստանը 2020թ–ին առաջ է անցնելու Ադրբեջանից. Փաշինյան

Բադալյանի համոզմամբ՝ նախարարության պաշտոնական կայքում իրավունք չունեն նույն հարցի վերաբերյալ տարբեր տեքստեր դնել: Ըստ նրա՝ դա պարզամիտ PR տեխնոլոգիա է, որ իշխանությունը փորձում է կիրառել, այսինքն՝ հայերեն տեքստը բավարար էր ներքին լսարանին ցույց տալու համար ռազմահայրենասիրական ելույթը, իսկ արտաքին լսարանի համար նախատեսված բովանդակության մեջ այլ բան էր ներկայացված:

Դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարները։ Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ էր ունեցել։ ԱԳՆ կայքում երեկ հրապարակվել էր նախարար Մնացականյանի ելույթը, որի տեքստի անգլերեն և հայերեն տարբերակներում կային անհամապատասխանություններ:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն տարբերակում նշված էր, որ «...հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը...»։

«Նախաձեռնությունը Հայաստանի համար չէ». Բալայանը` պատգամավորի աղմկահարույց առաջարկի մասին

Ուշադիր հետևողների աչքից չէր վրիպել, որ անգլերեն տարբերակում բացակայում են այս 2 նախադասությունները։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ թարգմանած տեքստը կայքում տեղադրելու ժամանակ վրիպակ է եղել։ Տեքստի հայերեն տարբերակում վերոնշյալ հատվածը ձևափոխվեց, արդյունքում հեռացվեց «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը» հատվածը:

Ըստ թեմայի

Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին
Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին
Հայաստանը կհետևի ընթացքին. Մնացականյանը` ՀՀ–ի դեմ Թուրքիայի «մշակած» ռազմական ծրագրի մասին
Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանին չկա. Փաշինյան
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, քաղտեխնոլոգ, Արմեն Բադալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ