10:58 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79

Ղազարյան. «ՍԴ-ի շուրջ փոթորիկը դադարեց Վենետիկի հանձնաժողովի կտրուկ գնահատականներից հետո»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է  Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և խնդրի հանգուցալուծման հեռանկարին:

Ղազարյան. «ՍԴ-ի շուրջ փոթորիկը դադարեց Վենետիկի հանձնաժողովի կտրուկ գնահատականներից հետո»

Վերջին շրջանում հնչած հեղափոխական կոչերն ու ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացներն իրավաբանների տեսանկյունից անընդունելի են, որովհետև եթե խոսքը դատավորներին փոխելու մասին է, ապա պետք է լինի միայն իրավական գործընթաց: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Ղազարյանը։ 

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

«ՍԴ-ի շուրջ փոթորիկը դադարեց Վենետիկի հանձնաժողովի կտրուկ գնահատականներից հետո, և որոշեցին վերադառնալ իրավական արահետ: Իրավաբանությունը չի սիրում ծայրահեղություններ, այլ սիրում է փոխհավասարակշռված մոտեցումներ` օրենքի գերակայության հիման վրա»,- նշեց նա:

Փաստաբանի դիտարկմամբ՝ իշխանափոխության ալիքի վրա կոչերը մի փոքր հեղափոխական բնույթ էին կրում, ինչը չաշխատեց, որովհետև դատական համակարգը չպետք է ենթարկվի հեղափոխության գաղափարին: Այդ համակարգը սիրում է կայունություն: Զարգացումներն այստեղ չեն կարող լինել բեկումնային, քանի որ արդարադատության անիվն անընդհատ պտտվում է ու եթե թեկուզ մեկ օրով կանգնի, ապա կլինի կոլապս:

Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

Ղազարյանի համոզմամբ՝ իշխանությունները դա ըմբռնեցին: Ընդհանրապես, հեղափոխությունն, ըստ նրա, միշտ էլ օրենքի գերակայությունից շեղում է, այդ իսկ պատճառով ավելի լավ է գնալ իրավական գործընթացով, մանավանդ, որ դա մատնացույց են անում նաև եվրոպացի գործընկերները:   

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է «Սահմանադրական դատարանի» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ։ Նախագծերը դեռ գտնվում են քննարկումների փուլում:

Ըստ թեմայի

ԵԺԿ–ին մտահոգել է Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը
Հրայր Թովմասյանը չարաշահե՞լ է պաշտոնեական լիազորությունները
ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան
թեգերը:
Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Վենետիկի հանձնաժողով, փաստաբան, Արա Ղազարյան (սահմանադրագետ), Արա Ղազարյան

Գլխավոր թեմաներ