01:22 24 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.73
  • GBP628.43
  • EUR530.62
  • RUB7.73

Քոչարյան. «Կսպասեմ մինչև դեկտեմբերի 13-ն ու կհայտարարեմ դրամահավաքի մասին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
541610

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հեռուստախաղի հետագա հեռարձակման և ֆինանսավորման խնդրին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ճակատագիրը վտանգված է։ Հաղորդավար Կարեն Քոչարյանը ՀՀ կառավարությանը նամակ է ուղարկել, որպեսզի կառավարությունը հաղորդման 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնի։ Տևական ժամանակ է` Քոչարյանը սպասում է նամակի պատասխանին, սակայն եթե մինչև դեկտեմբերի 13-ն արձագանք չլինի, չի կարող ասել, թե հաղորդման ճակատագիրն ինչ կլինի։ Այս մասին Քոչարյանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ֆինանսավորվում է ոչ թե հաղորդումը, այլ արտոնագիրը, որովհետև հաղորդումն ինքնին բավականին թանկ հաճույք է և երբեք ամբողջությամբ չի ֆինանսավորվել: Միշտ հատկացվել է միայն արտոնագրի գումարը, այն էլ ոչ լրիվ»,- ասաց նա: 

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանն առաջարկել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար 17 մլն դրամ տրամադրել պետբյուջեից, սակայն առաջարկությունը չէր ընդունվել։ Կառավարությունը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ֆինանսավորումը դիտարկում են ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։

Քոչարյան․ «Ամուլսարի հարցը ներիշխանական է․ այն կբերի իշխանության ներսում թևերի բաժանման»

Քոչարյանի խոսքով` հաղորդումը 18 տարի եթերում է, ունի բազմաթիվ հեռուստադիտողներ: Եթե ֆինանսավորում չլինի, ապա հեռուստադիտողների շրջանում դրամահավաք կկազմակերպի:   

«Եթե հեռուստադիտողները ցանկանան, որ հաղորդումը լինի եթերում, երևի գումար կփոխանցեն: Ես այսպես թե այնպես բանակցում եմ առանձին հովանավորների հետ, բայց նրանք ֆինանսավորում են հաղորդման մնացած հատվածը, որն ավելի մեծ ծախսեր է պահանջում»,- նշեց Քոչարյանը:

Քոչարյան. «Քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան չեմ բացառում»

Նշենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը Հայաստանում նկարահանվում և եթեր է հեռարձակվում 2002թ-ից: Առաջին նկարահանումները տեղի են ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տարածքում։

Ըստ թեմայի

Հաղորդավար Կարեն Քոչարյանին ծեծել են Մոսկվայում
Տարիներ անցան. ինչպես էր Կարեն Քոչարյանը բանկա–փլավ խաղում և ինչու էին նրան Քոչինյան ասում
Ասողին լսող է պետք. իշխանության վարքում ինչե՞րն են մտահոգում քաղաքագետներին
Իշխանությունը մինչև տարեվերջ պետք է արդյունք ցույց տա, թե չէ մարդիկ երես կթեքեն. Քոչարյան
թեգերը:
հաղորդավար, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ), Հայաստան

Գլխավոր թեմաներ