19:06 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84

Բադալյան. «Հայաստանում անկախ դատական համակարգ այդպես էլ չկայացավ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (248)
31 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին, ինչի արդյունքում Քոչարյանի գործը կնախագահի մեկ այլ դատավոր։

Բադալյան. «Հայաստանում անկախ դատական համակարգ այդպես էլ չկայացավ»

«Մարտի 1-ի» դատավարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, որն ունի բազմաթիվ կողմեր, չնայած նրան, որ սկզբում ցանկություն կար, որ այն դիտարկվի զուտ իրավական գործընթաց և դատական պրոցեսում կատարվեն բացահայտումներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Երբ դատավորներից մեկը գրավի միջոցով ազատ արձակեց երկրորդ նախագահին, ինչը հարուցեց իշխանության դժգոհությունը, իսկ դատավորներից մեկը մայիսին վարվեց նույն կերպ, ինչին հաջորդեց դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչը, այդ պահից հասկանալի դարձավ, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, որն ունի բազմաթիվ կողմեր և դրանցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում»,- նշեց նա: 

Քաղտեխնոլոգը դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը համարում է իշխանությունների ցանկությունը, որովհետև Հայաստանում անկախ դատական համակարգ այդպես էլ չկայացավ: Ապրիլ-մայիս ամիսներին փորձ արվեց անկախ դատական համակարգի անցնելու, սակայն, ըստ Բադալյանի, այդ գործընթացը շատ արագ կանխվեց: 

Բադալյանի դիտարկմամբ՝ երկրորդ նախագահի փաստաբաններն օգտվում են օրենքով իրենց թույլատրված հնարավորություններից՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ: Այս գործընթաց, ըստ նրա, գտնվում է ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում, ուստի տարբեր տեսակի իրավական հիմքերով հետաձգվում է այս քաղաքական գործընթացը, որպեսզի գա դրսի, այսինքն՝ ՄԻԵԴ-ի որոշումն ու Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունն այս գործի առնչությամբ, ինչը կարող է և կատարման ենթակա լինել:   

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր` դեկտեմբերի 9-ին բավարարեց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյան ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու` նրա պաշտպանների միջնորդությունը, որն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (248)

Ըստ թեմայի

Քոչարյանի գործով դատախազը վստահեցնում է` ցանկալի դատավոր չունեն. ինչ է պնդում պաշտպանը
«ՀՀԿ–ի կամ Քոչարյանի իշխանության գալը բացառված է». Սուրենյանցն ամփոփում է քաղաքական տարին
«Սա կարող է գործիք դառնալ». Քոչարյանն առարկեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը
Սուրենյանց. «Կոռուպցիան արմատախիլ անելու համար ինստիտուցիոնալ հիմքեր դեռ չեն ստեղծվել»
թեգերը:
2008թ.-ի մարտի1, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Բադալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ