06:59 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Մելոյան. «ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես ճգնաժամ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Աժ որոշմանը, ըստ որի՝ օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ–ի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը։

Մելոյան. «ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես ճգնաժամ»

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես ճգնաժամ, որովհետև այսպես կոչված ճգնաժամն արհեստածին է, և իշխող ուժն ամեն կերպ փորձում է ձերբազատվել իրեն ոչ ենթակա ՍԴ դատավորներից, հետևաբար նպատակն ակնհայտ է, ունենալ կառավարելի ՍԴ որպես վերջնարդյունք: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

«Իշխանությունները խախտել են նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջը, ըստ որի՝ համապատասխան օրենքներն ուղարկվում են շահագրգիռ մարմիններին՝ կարծիք ստանալու նպատակով։ Այս դեպքում շահագրգիռ կողմ հանդիսացող ՍԴ-ին նախագիծը չի ուղարկվել: Ստանալու դեպքում ՍԴ-ն մասնագիտորեն կրկին ի ցույց կդներ նախագծի թերացումները»,- նշեց Մելոյանը: 

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր

Իրավագետի համոզմամբ՝ միակողմանիորեն ընտրվել է գործիքակազմ, անտեսել են շահագրգիռ կողմի կարծիքը՝ հաշվի չառնելով օրենսդրական պահանջը: Ըստ Մելոյանի՝ նախագծի նախնական տարբերակը շրջանառության մեջ դրվեց դեռ ամռանը և այդ տարբերակն ուղղակի սարսափելի էր, ուստի մասնագիտական քննադատություններից հետո այն բավականին լրամշակվեց: 

Այվազյան. «Չեմ կարծում, թե սահմանադրական ճգնաժամ կա. կա մտքի և բարոյականության ճգնաժամ»

Մելոյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ սա ոչ թե շանտաժ է, այլ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգ, սակայն ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով արդեն իսկ ներդրված էր դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը, ինչը շարադրված է դրական կերպով և համապատասխանում է միջազգային կարգավորումներին:

Նշենք, որ խորհրդարանն այսօր` դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծը։

Ընդունված օրենքը թույլ է տալիս ՍԴ գործող դատավորներին մինչ կենսաթոշակային տարիքը լրանալն անցնել կենսաթոշակի ու դրա դիմաց առաջարկում է բարձր կենսաթոշակ` ներկայիս աշխատավարձերի չափով (ավելի քան 1 մլն դրամ)։

 

 

Ըստ թեմայի

«Իմ քայլն» ընդմիջում է խնդրել դատավորներին թոշակի ուղարկելուց առաջ
Նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը հասարակակա՞ն է, թե՞ լոկ քաղաքական. Ղազարյան
Արդարադատության նախարարը պատրաստ է թոշակի գնալ. Բադասյանն ասել է` որ դեպքում
Մեր ուշքը գնո՞ւմ է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար. Նաիրա Զոհրաբյան
թեգերը:
Սահմանադրական դատարան, Գոհար Մելոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ