03:03 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81

Բաղդասարյան. «ՀՖՖ նախագահի թեկնածուներից մեկը որոշում է մյուսների ճակատագիրը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը կարծում է, որ առաջին անգամ հնարավոր է դարձել, որ ֆուտբոլային հանրությունն ընտրի իր ղեկավար կազմին, բայց ավելի վատ է ստացվում։

 

Սուրեն Բաղդասարյանի կարծիքով՝ տեղի է ունենում խեղկատակություն, որովհետև ՀՖՖ նախագահի թեկնածուներից մեկը որոշում է մյուսների ճակատագիրը:

 

«Ֆեդերացիայի հիմնադիր կազմակերպությունների զտմամբ պետք է զբաղվեր այնպիսի մարդ կամ մարդկանց կոնկրետ խումբ, որի արդար կերպով, իրավաբանական հիմունքներով կատարվեր զտումը, սակայն այդ գործառույթն իրականացնում է թեկնածուներից մեկը: Ես «Ֆուտբոլ+»-ում նյութը վերնագրել եմ խեղկատակություն բառով, քանի որ ՀՖՖ նախագահի թեկնածուներից Արմեն Մելիքբեկյանը որոշում է մյուսների ճակատագիրը»,- Sputnik Արմենիային ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Մելիքբեկյանին է վստահված ընտրությունների նախապատրաստման գործը, նա պետք է իր իրավաբանների հետ որոշի, թե ում գործունեությունը կասեցվի: Եթե Մելիքբեկյանն առաջադրել է իր թեկնածությունը, ապա, Բաղդասարյանի համոզմամբ, պարզից էլ պարզ է, որ նա կկրճատի ՀՖՖ անդամ այն կառույցներին, որոնք չեն պատրաստվում իրեն ձայն տալ:

«Սա անհեթեթություն է, և ի սկզբանե գրանցվում է անարդարություն: Ընդ որում՝ առաջին անգամ առիթ է տրվել, որ ֆուտբոլային հանրությունն ընտրի իր ղեկավար կազմը, բայց ավելի վատ է ստացվում, քանի որ հենց սկզբից նախապատրաստությունը գնում է անարդարության սկզբունքով»,- ասում է անվանի մեկնաբանը:

Բաղդասարյանի համոզմամբ՝ սա չի կարելի նորմալ ընտրություն համարել, և վտանգը մեծ է, որ համաժողովը կձախողվի:

Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով: ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21–ից, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։

 

 

Ըստ թեմայի

Բրազիլացի ֆուտբոլիստը պատմության մեջ ամենաանհեթեթ 11 մետրանոցն է իրացրել. տեսանյութ
Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ
Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
թեգերը:
Սուրեն Բաղդասարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ