00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բադալյան. «Այս ամենից հետո վարչապետը պետք է կատարի համարժեք կադրային փոփոխություններ»

© Sputnik / Aram NersesyanАрмен Бадалян
Армен Бадалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, ըստ որի՝ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:
Բադալյան. «Մարդիկ պետական կառավարման համակարգում չգիտեն՝ ուր գնան, ինչ անեն»

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ պետական համակարգն իրականում անկարող է ռազմավարություններ մշակել, կոնկրետ կարիքներ գնահատել, և գրանցված տնտեսական բոլոր ցուցանիշներն արվել են ի հեճուկս ՀՀ պետական համակարգի։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանության եկած նոր թիմը պետք է 15-20 տարվա կտրվածքով տար Հայաստանի զարգացման տեսլականը և նշեր, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան որպես իրավական պետություն, ինչպիսի՞ կառավարման մեխանիզմներ է ունենալու, և, ի վերջո, ինչպե՞ս է իրեն դրսևորելու պետական կառավարման համակարգը:

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետական համակարգում փոփոխություննե՞ր են սպասվում. ինչու է զայրացել վարչապետը

«Փաշինյանի թիմն այդ տեսլականը չի տվել և միայն զբաղված է օպտիմալացմամբ: Բնական է, որ պետական կառավարման համակարգն էլ չի հասկանում, թե ինչ պետք է անի այս ընթացքում: Վարչապետը չի տալիս տեսլականը, բայց պահանջում է, որ պետական կառավարման համակարգը չդիմադրի հեղափոխությանը»,- նշում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ համակարգը չի կարող այդպես առաջնորդվել: Նախ պետք է ասվի, թե ինչ են ուզում, նոր տեսնեն, թե համակարգն ունի՞ արդյոք այդ ուղղությամբ շարժվելու ներուժ: Առանց կոնկրետության մարդիկ պետական կառավարման համակարգում չգիտեն՝ ու՞ր գնան, ի՞նչ անեն: Հենց այստեղ է ծագում կոնֆլիկտը, որի պատճառը հստակ տեսլականի, երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի բացակայությունն է:

Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում

Անդրադառնալով այն կարծիքին, թե կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված հաջողությունների ֆոնին նույնիսկ իրավական համակարգն է դիմադրում հեղափոխությանը, Արմեն Բադալյանը նշում  է, որ ուժային կառույցների ղեկավար պաշտոններում Փաշինյանը նշանակել է իր թիմակիցներին, ուստի տարակուսելի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կա, սակայն դիմադրություն է նկատվում իր կողմից ղեկավար պաշտոններում նշանակված անձանց գերատեսչություններում:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս ամենից հետո վարչապետը պետք է կատարի համապատասխան ու համարժեք կադրային փոփոխություններ: 

 

Լրահոս
0