Հայաստանում վարորդների գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում: Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գազալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում:
«Բանն այն է, որ եղանակային ցուրտ պայմաններում նույն բալոնի մեջ ավելի շատ ծավալի գազ է տեղավորվում: Ասում են, որ նույն բալոնն էր, առաջ վճարում էին 3500 դրամ, այժմ վճարում են 3800 դրամ: Խնդիրն այն է, թե որքան վճարվեց գազի դիմաց, և վարորդը քանի կիլոմետր քշեց մեքենան գազի այդ չափաքանակով»,- նշում է Տիգրանյանը:
Տիգրանյանի կարծիքով՝ ցանկացած գազալցակայան ինքն է որոշում, թե ինչ գնով պետք է վաճառի գազը, քանի որ բոլորն առանձին վերցրած տնտեսվարող սուբյեկտներ են, բայց երբ ասվում է, թե մեկ կիլոգրամի համար սահմանված գինը նույնն է եղել, իսկ չափաքանակը տարբեր,այդպես չէ:
Փորձագետի փոխանցմամբ՝ հարցն ավելին վճարելը չէ, և մարդկանց չեն կարողանում հասկացնել, որ կարևոր ցուցանիշը կիլոմետր-դրամ հարաբերությունն է:
Վարորդների 90 տոկոսի մենթալիտետի վերաբերյալ Տիգրանյանը հետաքրքիր դիտարկում արեց՝ նշելով, որ եթե վաղը հայտարարվի, որ մի գազալցակայանում գազն անվճար է, գնալու են ու նորից ասեն, որ բալոնն ամբողջությամբ չեն լցրել:
Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով