20:55 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61

Խաչիկյան. «Կառավարության նախագծի գրեթե բոլոր կետերում առկա են խնդրահարույց կարգավորումներ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում կստեղծվի մարմին, որը պետք է գտնի ապօրինի գույք ունեցողներին։

Խաչիկյան. «Կառավարության նախագծի գրեթե բոլոր կետերում առկա են խնդրահարույց իրավակարգավորումներ»

ՀՀ կառավարության առաջարկած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» առաջին հերթին վերաբերում է պաշտոնատար անձանց կոռուպցիոն բնույթի գործառույթներին։ Քննության շրջանակում դիտարկվելու է ոչ միայն տվյալ անձի, այլև նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքը։ Դրա օրինական ծագումը չապացուցելու պարագայում անձը զրկվում է գույքից, պետությունն իրավունք է ստանում բռնագանձել այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։

«Նախագծի գրեթե բոլոր կետերում առկա են խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնք գեներացնում են հայեցողական հսկայական ռիսկեր՝ սկսած իրավասու մարմնից (քանի որ գլխավոր դատախազությանն  է գործառույթը վերապահվում), վերջացրած իրացման ընթացակարգային դրույթներով: Բոլորը խոցելիության անասելի բաղադրիչ են պարունակում և պետք է շտկվեն»,- ասաց նախկին փոխնախարարը:

Խաչիկյանի գնահատմամբ՝ հույս կար, որ այս ժամանակահատվածը կօգտագործվեր նախագիծը լրամշակելու համար, բայց փաստ է, որ նախագիծը որևէ կերպ չի մշակվել, ներառում է այնպիսի դրույթներ, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն առաջ տանելուն:

Խոսելով կոնկրետ մեկ-երկու վիճահարույց կետերի մասին՝ Խաչիկյանը նախ նշեց, որ այս պահի դրությամբ դատախազությանն այդ իրավասությամբ օժտելը մեղադրանքի վարույթի նշանակություն է տալիս, այլ կերպ ասած՝ վարույթին տալիս է մեղադրանքի ընկալում, ինչը որևէ կերպ չի տեղավորվում պետական շահի պաշտպանության հայցի հարուցման շրջանակում, հետևաբար դատախազությունը չպետք է օժտված լինի նման իրավասությամբ:

«Օֆշորի արքայի» գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»

Եվ երկրորդ՝ որպես նվիրատվություն ձեռք բերված գույքի նկատմամբ այդ իրավակարգավորումը, Խաչիկյանի համոզմամբ, խնդրահարույց է, որովհետև գործում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը և գույք ձեռք բերողը պարտավոր է որպես նվիրատվություն ձեռք բերված գույքի առնչությամբ հիմնավորել, որ իրեն նվեր տվողն այդ գույքը ձեռք է բերել օրինական միջոցներով:

Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել

Նախագծի գաղափարն, ըստ Խաչիկյանի, ինքնին ակնհայտորեն ճշմարիտ է, ողջունելի է, բայց օրենքն այս տեսքով առնվազն խաթարում է վարչապետի ու կառավարության ծրագրային հենքը: 

Ըստ թեմայի

Պաշտոնյան պետք է արդարանա՞ իր ունեցվածքի համար. կարծիքներ «հեղափոխական» նախագծի մասին
Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, բաժնետոմսերը փոխանցեց պետությանը
Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց
Հարուստները կարող են շարունակել բարգավաճել. նախարարն ասաց, թե ում գույքն է բռնագանձվելու
թեգերը:
գույք, Ապօրինի, ՀՀ դատախազություն, Օրենք, Տիգրան Խաչատրյան, նախագիծ, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ