00:14 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88

Դանիելյան. «Եկել են մարդիկ, որոնք բացարձակապես պատկերացում չունեն կառավարման համակարգից»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
533 0 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է քաղաքական համակարգին բնորոշ երևույթների, ինչպես նաև հայ իրականության մեջ վերջին շրջանում քաղաքական բանավեճի կուլտուրայի մասին: 

Ստեփան Դանիելյան. «Եկել են մարդիկ, որ բացարձակապես պատկերացում չունեն կառավարման համակարգից»

Հայաստանում առաջին հարցը քաղաքական մշակույթն է, երկրորդը՝ մենեջմենթի խնդիրը: Ըստ այդմ՝ պետությունը կառավարման համակարգ է, և քաղաքական մշակույթ ասելով՝ պետք է հասկանալ, թե նշված համակարգն ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա, եթե...

Կառավարման համակարգն, ըստ քաղաքագետի, շատ լուրջ գիտություն է, որտեղ կան տարբեր տեսություններ, ուստի ամեն ինչ վերափոխելու համար պետք է և՛ գիտական միտք, և՛ քաղաքական փորձ:

«Եկել են մարդիկ, ովքեր բացարձակապես պատկերացում չունեն՝ ինչ է նշանակում կառավարման համակարգ և չեն օգտվում որևէ գիտական մտքից: Երևի չեն էլ պատկերացնում, որ փոփոխությունների համար նման բան կա, ուստի պետք է գային մի օր կանգնեին նման ճգնաժամի առջև»,- նշում է Ստեփան Դանիելյանը: 

«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է պարգևավճարների միջոցով ստեղծել վերին մի շերտ և շահագրգռել, որպեսզի ունենան աշխատանքի խթան, սակայն միայն պարգևավճարներով խնդիր չի լուծվում:

«Պետությունը բյուրոկրատական համակարգ է, որտեղ գոյություն ունեն նաև միջին ու ներքևի շերտերը: Վարչապետն այդ շերտերին ո՛չ գաղափարախոսություն է տալիս, ո՛չ ստիմուլ, ո՛չ էլ գիտական միտք՝ կառավարման համակարգը փոխելու համար: Գործող իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ փոփոխության ենթարկել կառավարման համակարգը, այլև չի հասկանում, թե ըստ էության ինչ խնդիրներ գոյություն ունեն»,-նշում է Ստեփան Դանիելյանը: 

Քաղաքագետի համոզմամբ՝ մեզանում քաղաքական երկխոսության մշակույթ գոյություն չունի: Դրա փոխարեն կիրառվում է «հաց կամ տեսարաններ» սկզբունքը, սակայն լոկ ձերբակալություններով հնարավոր չէ բարձրացնել քաղաքական հեղինակությունը, որովհետև դա, ըստ Դանիելյանի, չաշխատող մեխանիզմ է:

Ըստ թեմայի

Մեկի հարցը լուծում ես, մյուսն է պառկում կառավարության դիմաց. ինչ է առաջարկում Փաշինյանը
«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը
«Փոխհրաձգություն» կառավարությունում. «առողջապահական հարկը» կարող է գժտեցնել նախարարներին
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան
Խաչիկյան. «Կառավարության նախագծի գրեթե բոլոր կետերում առկա են խնդրահարույց կարգավորումներ»
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն, Իշխանություն, Ստեփան Դանիելյան

Գլխավոր թեմաներ