00:50 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86

Գրիգորյան. «Չեմ բացառում Երևանում «Չայնա թաունի» ստեղծման հնարավորությունը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչ, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկման հարցին՝ նշելով օրենքի դրական ազդեցության հանգամանքները:

Գրիգորյան. «Չեմ բացառում Երևանում «Չայնա թաունի» ստեղծման հնարավորությունը»

Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը կնպաստի մեր երկրում զբոսաշրջության աճին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչ, գործարար Սամսոն Գրիգորյանը։

«Քանի որ Չինաստանն ունի հսկայական բնակչություն, հետևաբար, ի հաշիվ չինացիների այցելությունների կունենանք զբոսաշրջության զգալի աճ: Մեր արտգործնախարարությունն ու դեսպանատունը որոշակի քայլեր ունեն անելու, որպեսզի զբոսաշրջության և ներդրումների առումով Հայաստանն ավելի գրավիչ դարձնեն»,- նշեց գործարարը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրեց երկու երկրների կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Գրիգորյանի կարծիքով՝ համաձայնագիրը միանգամայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար:

Նրա դիտարկմամբ՝ հայ գործարարները մուտք գործելով չինական շուկա, այդ երկրին շատ բան կարող են առաջարկել՝ սկսած գյուղմթերքից, վերջացրած խմելու ջրով: Չինաստանում մեծ պահանջարկ ունեն նաև ալկոհոլային խմիչքները:

Վայրկյանը մեկ` նոր սմարթֆոն․ չինական ընկերությունը նոր գործարան է բացում

Խոսելով միգրանտների տեղաշարժերի մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Չինաստանում մեր երկրից մեկնած շատ միգրանտներ կան: Մասնավորապես, դպրոցներում և մանկապարտեզներում մեր հայրենակիցներից շատերը անգլերեն են դասավանդում: 

Չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ

«Թյուր կարծիք է կազմվել, որ Հայաստանում աշխատատեղեր չկան, մինչդեռ չինացիների համար կա ոչ թե աշխատատեղերի, այլ աշխատուժի խնդիր»,- ասաց գործարարը:   

Գրիգորյանը չբացառեց, օրինակ` Երևանում «Չայնա թաունի»՝ չինական թաղամասի ստեղծման հնարավորությունը և ասաց, որ դրանից մեր մայրաքաղաքը վնաս չի կրի ու վատ հետևանքներ չեն լինի:

թեգերը:
ԱԺ, Արմեն Սարգսյան, Չինաստան, Սամսոն Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ