19:48 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57

Խաչատրյան. «Տնտեսական առումով այսօր էլ չկան ռազմավարական հստակ թիրախներ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է տնտեսական միտումներին և կատարել կանխատեսումներ, որոնք առնչվում են գալիք 2020 թվականին:

Թե ինչպիսին կլինի 2020 թվականը, առավելապես կախված է կառավարության որդեգրած մոտեցումներից ու քաղաքականությունից, որովհետև վերջին տարիներին փորձ է արվել լուծում տալ էպիզոդիկ, ընթացիկ խնդիրներին, և այսօր էլ տնտեսական առումով չկան հստակ ռազմավարական թիրախներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Մեզանում ռազմավարական գերակայությունները, հստակ նախանշված երկարաժամկետ ծրագրերը բացակայում են, ինչը, բնականաբար, թուլացնում է վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը, հետևաբար, եթե 2020 թվականին ցանկանում ենք գոնե նախորդ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը պահպանել, ապա պետք է ռազմավարական թիրախավորումները դնենք և հետևողական քայլերով փորձենք դրանք իրականացնել»,- նշեց նա:

Հակառակ պարագայում 2020 թ.-ին, ըստ Խաչատրյանի, թե՛ ԵԱՏՄ-ի միասնական դրույքաչափերի կիրառմամբ պայմանավորված որոշակի անկում ենք ունենալու, թե՛ առհասարակ օտարերկրյա ներդրումների ծավալն է կրճատվելու, ինչի մասին քիչ է խոսվում: Սա որոշակի ինդիկատոր է, որպեսզի կառավարությունը հասկանա՝ ինչ-որ բան այն չէ:

«Դուք մեզ արդեն մոռացել եք». «Նաիրիտի» աշխատողները կառավարության շենքի մոտ են

«Որքան էլ խոսում ենք, որ ներդրումային միջավայրը պետք է բարելավվի, ազատ մրցակցային պայմաններ լինեն, մոնոպոլիաների դեմ պայքար իրականացվի, այդուհանդերձ, արդեն երկու տարի է, ինչ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի էական փոփոխություն չունենք»,- ասաց տնտեսագետը: 

Հայաստանում 300 մլրդ դրամ գտնվում է սառեցված վիճակում. Փաշինյան

Խաչատրյանի խոսքով՝ ոչ մի ներդրող ընդամենը կառավարության ինչ-որ պաշտոնյայի, թեկուզ վարչապետի հայտարարության հիման վրա որևէ ներդրում չի անում, հետևաբար, այստեղ շատ կարևոր են բիզնես միջավայրն ու դրանում եղած տրամադրությունները:

Ըստ թեմայի

«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավական նշանակալի է». Արմեն Սարգսյան
Չերաշխավորված երաշխիքներ. ի՞նչ պայմաններով կարող է Երևանում կենտրոնացված ջեռուցում լինել
Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. ընկերությունն արդեն գրանցման հայտ է ներկայացրել
«Գոլդեն Փելեսի» աճուրդը չի կայանա. չի բացառվում, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «ՀԺ»
թեգերը:
տնտեսագետ, Ներդրում, տնտեսություն, Կառլեն Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ