06:34 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31

Սեյրանյան. «2020-ը մամուլի համար լուրջ մարտահրավերների տարի է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման մասին՝ անդրադառնալով նաև մամուլի ազատության խնդիրներին:

Սեյրանյան. «2020թ.-ը մամուլի համար լինելու է լուրջ մարտահրավերի տարի, մեզնից որևէ մեկը կարող է լինել թիրախում»

Արմեն Թավադյանի կալանավորումն ունի որոշակի քաղաքական շեշտադրում, որն ուղղված է ազատ խոսքի դեմ և լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Ըստ նրա՝ սա միակ դեպքը չէ, որից կարելի է եզրակացություններ անել.  վերջին մեկուկես տարվա ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների գործունեության դեմ բազմաթիվ խոչընդոտներ են եղել:

«Ամենահետաքրքիրն այն է, որ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ արդեն երկրորդ դեպքն է տեղի ունենում: Նա չի թաքցրել իր քաղաքական հայացքները կամ իր մտերմությունը առանձին քաղաքական գործիչների կամ անհատների նկատմամբ»,- նշեց  Ժուռնալիստների միության նախագահը:

Դեկտեմբերի 26–ին «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը երկու ամսով կալանավորվել է։ Թավադյանը  ձերբակալվել է 2008թ–ի մարտի 1–ի դեպքերի վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Այդուհանդերձ, Սեյրանյանի համար տարօրինակ և մտահոգիչ է, որ մարդուն միանգամից բերման են ենթարկում, և նա նախապես ծանուցում չի ստանում: Ըստ նրա՝ եթե նման դեպքերում անձը կարող էր ազատության մեջ գտնվել մինչև մեղադրական դատավճռի կայացումը, ապա այս դեպքում խստագույն խափանման միջոցի տեսակն է ընտրվել, ինչը ևս մտահոգության տեղիք է տալիս։ 

«Սա լրատվամիջոցի նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու փորձ է, սեփական կարծիք ունենալու, տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունը խոչընոտելու փորձ է և միտում, որն ուղղված է ամբողջ մամուլի դեմ, ազատ խոսքի դեմ»,- ասաց Սեյրանյանը:

Արմեն Թավադյանին կալանավորեցին. դատարանը որոշում կայացրեց

Ամփոփելով տարին՝ Ժուռնալիստների միության նախագահն արձանագրում է, որ բավական լուրջ թիվ են կազմում լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը, մամուլի դեմ դատարաններում առկա հայցերն ու առանձին բարձրաստիճան պաշտոնյաների` մամուլի հասցեին արված հայտարարությունները:

«Կարող եմ վստահաբար եզրակացնել, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն ավարտելուց հետո իշխանությունները շատ կոնկրետ թիրախավորելու են մամուլը: Միտումն արդեն կա, ուստի լինելու է բացահայտ պայքար»,- ընդգծեց նա:

Փաշինյանի կինը պատասխանել է իր բրյուսելյան այցը քննադատող ԶԼՄ–ներին

Սեյրանյանի դիտարկմամբ՝ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք նույնիսկ գաղափարի տեսքով նետվում են դաշտ, և օրենքներ են բերվում, որոնք ոլորտի ներկայացուցիչների հետ ընդհանրապես չեն քննարկվում, այլ կազմակերպվում են ձևական քննարկումներ որոշ կազմակերպությունների հետ, թույլ են տալիս եզրակացնել, որ 2020 թվականը հայաստանյան մամուլի համար լինելու է լուրջ մարտահրավերների տարի, հետևաբար, պետք է զգոն և զգույշ լինել, որովհետև ցանկացած պահի մեզնից որևէ մեկը կարող է թիրախում հայտնվել:

Ըստ թեմայի

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված. իրավապահները դեպքի վայրում են
Ալեն Սիմոնյանը պահանջում է իր միլիոնները. նա վստահեցնում է` 4 անգամ պարգևավճար չի ստացել
Լռեցնելու, վախեցնելու, ճնշելու փորձ. «Ժողովրդի» խմբագիրը` տակնուվրա եղած գրասենյակի մասին
Հայկական ցանցային լրատվական դաշտում տոտալ «բարդակ» է. Տիգրան Քոչարյան
թեգերը:
Արմեն Թավադյան, Ժուռնալիստների միություն, Սաթիկ Սեյրանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ