00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Թովմասյանի դեմ հարուցված գործը ՍԴ-ն վերահսկելու նպատակ ունի»

© Sputnik / Aram NersesyanРубен Меликян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн
Рубен Меликян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին և նշված ատյանի դատավորներին առնչվող հայտնի օրենսդրական փոփոխություններին:
Ռուբեն Մելիքյան. «Թովմասյանի դեմ հարուցված գործն իշխող ուժի կողմից ՍԴ-ն վերահսկելու նպատակ ունի»

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործն ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող գործ է և իշխող քաղաքական ուժի կողմից ՍԴ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու քաղաքական նպատակի ունի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ այս ամենը Թովմասյանի վարքագծի պատճառով է իրականացվում, մասնավորապես, կապված է իշխող քաղաքական ուժի պատվերները չկատարելու հաստակակամության հետ:

Председатель Конституционного суда Грайр Товмасян после допроса встретился с журналистами (27 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնեն. «Հրապարակ»

«Քրեական գործի նկարագրությունը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր նախկին պաշտոնյայի կարող են այդպիսի արարքի մեջ մեղադրել ինչ-որ մի կեղծ վկայի կամ վկաների ցուցմունքի հիման վրա, սակայն դա կարճաժամկետ էֆեկտ ունեցող բան է»,- նշեց նա: 

Արցախի նախկին օմբուդսմենը վկայակոչում է այն տեղեկությունը, ըստ որի՝ գործում նշված տարածքի իրական սեփականատերը հայտնվել է ու բողոքել, թե ինչու՞ են իր սեփական տարածքը վերագրել ուրիշին: Նա պատրաստ է գալ և ներկայացնել համապատասխան պարզաբանումներ։  

Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն իսկ ստորագրված օրենսդրական նախագծերին, որոնք առնչվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելուն, Մելիքյանը դրանք հակիրճ որակեց որպես պետական կաշառքի մասին օրինագիծ: 

Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով: Թովմասյանն, ըստ մեղադրանքի, գնել է նոտարներին պատկանող տարածքը, հետո վարձակալությամբ տվել։ Բացի այդ, նա պարտադրել է նոտարական պալատին` վարձավճարով սենյակներ վերցնել իրեն պատկանող տարածքից։ Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) ներգրավվել է որպես մեղադրյալ:

Լրահոս
0