01:34 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40

Գրիգորյան. «Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ստորաբաժանումներ տեղակայելու կամ դուրս բերելու խնդրի մասին, որը դարձել է հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների հիմնական հարցերից մեկը:

Սարգիս Գրիգորյան. «Թուրքիան նույնիսկ ցանկանցել է Աֆրինը պատով առանձնացնել Սիրիայից»

Թուրքական զինուժը չի եկել Սիրիայի կառավարության հրավերով, հետևաբար պետք է միանշանակ դուրս գա ներխուժած տարածքից: Sputnik Արմենիայի եթերում ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«Բայց թե ինչպես կլուծվի այդ հատվածի կարգավիճակի հարցը, դեռ անհայտ է: Ամեն դեպքում Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը թե՛ փախստականների հետ գաղափարական աշխատանքի արդյունքում, թե՛ նշված հատվածում թուրքական լեզուն և մշակույթը բերելու շնորհիվ»,- նշում է արաբագետը:

Գրիգորյանի տեղեկացմամբ՝ բնակչության հետ կոնկրետ աշխատանքներ են տարվում, ինչն ակնառու է նաև Սիրիայի մյուս հատվածում, որտեղ թուրքերն անհամեմատ ավելի երկար ժամանակ են տեղակայվել: Խոսքը Աֆրինի մասին է:

Ըստ Գրիգորյանի՝ տարածվում էին նույնիսկ այնպիսի տեղեկություններ, որ Թուրքիան ցանկացել է Աֆրինը պատով առանձնացնել Սիրիայից:

Արաբագետի դիտարկմամբ՝ եթե թուրքերը հայտարարում են, որ Քրդստանի բանվորական կուսակցությունը՝ PKK-ն, որի ճյուղավորումը գործում է Սիրիայի հյուսիսում, ահաբեկչական է, հետևաբար իրենց մոտիվացիան հիմնավորում և արդարացնում են այն հանգամանքով, որ անվտանգության գոտիների ստեղծմամբ կփորձեն կանխել ահաբեկչական կառույցների ներգրավվածությունն ու ակտիվությունը Սիրիայի հյուսիսային վիճահարույց տարածքներում, որպեսզի հետագայում Թուրքիայից այդտեղ բերեն սիրիացի փախստականներին:

Պետրոսյան. «Թուրքոմանական խմբավորումները Սիրիայում կտեղափոխվեն այլ հատվածներ»

Ըստ թեմայի

Ո՞ւմ նյարդերն ավելի շուտ տեղի կտան. փորձագետը`ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերությունների մասին
Սաֆրաստյան. «Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում զգալիորեն զիջել է դիրքերը»
Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել
թեգերը:
Սարգիս Գրիգորյան, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ