11:27 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61

Ավագյան. «ՀՀ սահմանները գտնվում են սանիտարահամաճարակային ուժեղ հսկողության ներքո»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
40010

Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ամանորյա տոներից հետո Վրաստանից վերադարձած մեր հայրենակիցների մոտ սահմանային հսկիչ կետերում հայտնաբերված վարակների մասին:  

Հակոբ Ավագյան. «ՀՀ սահմանները գտնվում են սանիտարահամաճարակային ուժեղ հսկողության ներքո»

ՀՀ տեսչական մարմինը տարվա սկզբից անցել է ուժեղացված ռեժիմով սահմանային հսկողության և սահմանային հսկիչ կետերում ունի սանիտարահամաճարակային ապահովություն և վերահսկողություն իրականացնելու գործառույթ, բայց գնահատական տալը՝ դրանք վարակիչ հիվանդություններ են, թե ոչ, արդեն չի մտնում տեսչական մարմնի գործառույթների մեջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Մենք ընդամենը կատարում ենք վերահսկողություն` կանխարգելման իմաստով: Եթե, օրինակ, վարակիչ հիվանդությունների չափորոշիչներին բնորոշ անձինք են հատում մեր սահմանը, ապա նրանց հաշվառում ենք՝ հսկելով, թե գրանցման որ հասցեում է գտնվում նրանց պոլիկլինիկան, և այդ մասին տեղյակ ենք պահում մեր տարածքային ստորաբաժանմանը, որպեսզի պոլիկլինիկան նրանց անպայման վերցնի հաշվառման»,- նշում է Ավագյանը:

Նրա փոխանցմամբ՝ ջերմաչափումներ իրականացնելը չափորոշիչներից ընդամենը մեկն է, որովհետև կան վարակիչ հիվանդություններ, որոնց առթիվ նշված է մասնագիտական ավելի մեծ ցանկ: Օրինակ՝ կարող են լինել ցանավորման ախտանշաններ, որոնք վկայում են վարակիչ հիվանդության առկայության մասին:

Ինչու էր նախկին իշխանությունը ցանկանում մասնավորեցնել մաշկավեներական վարակների կենտրոնը

Հսկողության տակ է նաև մեր օդային սահմանը: Որոշ ժամանակ առաջ գրանցվել էր մի դեպք, երբ անձի առողջական վիճակի հետ կապված եղել են կասկածներ, ուստի այդ մասին տեղեկացրել են համապատասխան պոլիկլինիկային: 

«Աշխատանքի անցելու պահին կային տեղեր, որտեղ ջերմաչափիչ սարքերը չէին աշխատում կամ էլ աշխատում էին անարդյունավետ, հետևաբար, տեսչական մարմինը հետզհետե դրանք կարգավորում է, կանոնակարգվում են նաև հերթապահությունները»,- նշեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը: 

Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված

Նա ասաց, որ վերջերս ԵԱՏՄ-ի փոխօգնության միջազգային պայմանագրի շրջանակներում տեսչական մարմինը ստացել է ավտոմեքենաներ, որոնց միջոցով նման դեպքերում վարակակիր անձինք մեկուսացվում են՝ նրանց հետ որոշակի առողջապահական գործողություններ իրականացնելու նպատակով: Մինչև այս տարվա վերջ ՀՀ սահմանային հսկիչ կետերը հագեցած կլինեն նյութատեխնիկական գործիքներով ու կարողություններով, ինչը թույլ կտա ավելի պատշաճ իրականացնել տեսչական մարմնի գործունեությունը:

Ըստ թեմայի

Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ
Ո՞ր երկրից են վիրուսները գալիս Հայաստան. գլխավոր վարակաբան
Վայրի պոլիոմելիտի դեպք Իրանում. վտանգը մեծ է, որ վիրուսը կարող է նաև ՀՀ ներթափանցել
թեգերը:
Բագրատաշեն անցակետ, վիրուս, վարակ, տոն, Ամանոր

Գլխավոր թեմաներ