14:08 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75

Ուլուբաբյան. «Հայերի զանգվածային կոտորածն իրականացվում էր Ադրբեջանի ամբողջ տարածքում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար, «Սումգայիթ, ցեղասպանություն, հրապարակախոսություն» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայկական ջարդերի մասին:

Պետք է հասկանալ, թե ինչու Ադրբեջանը հայերի ջարդ կազմակերպեց այն պարագայում, երբ նրանք խաղաղ ցույցերի ու ժողովների միջոցով որոշում էին կայացրել՝ դիմելով Հայաստանի, Ադրբեջանի ու միութենական ղեկավարությանը, որպեսզի ճիշտ լուծում տրվեր Արցախն ապօրինաբար Ադրբեջանի կազմ մտցնելու խնդրին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար, «Սումգայիթ, ցեղասպանություն, հրապարակախոսություն» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանը։

«Ժամանակին, երբ Թուրքիայի անմիջական ջանքերի շնորհիվ ստեղծվում էր Ադրբեջանը, այդ գործընթացը նույնպես ուղեկցվեց հայերի ցեղասպանությամբ: Ադրբեջանում հայերի ջարդերը կազմակերպվեցին դեռ 20-րդ դարի սկզբին: Լուրջ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան ունի մեծ ծրագիր, ըստ որի՝ ձգտում է մեկ պետության մեջ միավորել բոլոր թուրքալեզու երկրներին՝ ստեղծելով մեծ Թուրան: Այդ պլանների իրականացման ճանապարհին առաջին ու ամենամեծ խոչընդոտը Հայաստանն է»,- նշում է Ուլուբաբյանը:  

Նրա գնահատմամբ՝ պատահական չէ, որ Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն իրագործելուց հետո նույնն իրականացրել են նաև Արևելյան Հայաստանում, այնուհետև Ղարաբաղում ու Բաքվում: Հայերի հանդեպ խտրական քաղաքականությունը շարունակվեց նաև խորհրդային տարիներին, ինչի հետևանքով հայաթափվեց Նախիջևանը:  

Սումգայիթում կատարվածը, միջազգային կոնվենցիայի համաձայն, ցեղասպանություն էր. Ուլուբաբյան

«Նույնը կատարվում էր Արցախում, սակայն երկրամասի բացարձակ մեծամասնություն կազմող հայությունը ոտքի կանգնեց, պայքարեց իր իրավունքների և անկախության համար: Ադրբեջանն, ի պատասխան այդ ամենի, իր ամբողջ տարածքում իրականացրեց հայկական կոտորածներ»,- նշում է Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը:   

Ըստ Ուլուբաբյանի փոխանցմամբ՝ միութենական իշխանությունը գիտակցեց, որ Ադրբեջանում ազգային ճակատը կարող էր նույնիսկ իշխանությունը զավթել, հետևաբար 1990 թվականի հունվարին զորք մտցրեց Բաքու՝ դրանով իսկ կանխելով հայերի հետագա ջարդերն Ադրբեջանի մայրաքաղաքում:

Սումգայիթը մինչ օրս չունի ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական. ո՞վ է մեղավոր

Ըստ թեմայի

Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. «Ռոսիա-24»–ն անդրադարձել է 31-ամյա վաղեմության դեպքերին
Ուլուբաբյան. «Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, առանց Գորբաչովի իմացության չի եղել»
Դա վտանգավոր է. Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի սումգայիթյան ելույթին
թեգերը:
Ցեղասպանություն, Սումգայիթ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ