15:12 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75

Ջամալյան. «ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից ինքնակամ դուրս չի գա»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների ներկայության մասին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում նշված գերտերությունը և հնարավո՞ր է արդյոք նրա դուրս մղումը նշված տարածաշրջանից:

Դավիթ Ջամալյանի փոխանցմամբ՝ պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ մի գերտերություն ինքնակամ չի լքում իր նվաճած դիրքերը, լքում է միայն այն պարագայում, երբ շեշտակիորեն թուլանում է, և ռեսուրսներն ուղղակիորեն թույլ չեն տալիս աշխարհով մեկ ծավալվել:

«Խնդիր է առաջանում նաև այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական մրցակիցներն են ինչ-ինչ անկառավարելի ռիսկերի արդյունքում այնքան հզորանում և գործոնի վերածվում, որ ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում ստիպում են նահանջել նախապես նվաճած դիրքերից»,- նշում է փորձագետը:

Դավիթ Ջամալյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից ինքնակամ դուրս չի գա, քանի դեռ որևէ աշխարհաքաղաքական գործոն չի վանել նրան տվյալ տարածաշրջանից:

Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը

Մերձավոր Արևելքն իսկապես ունի ռազմավարական մեծ նշանակություն, ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն հսկայական թվով ստորաբաժանումներ ունի հատկապես Թուրքիայում։ Դրանք կատարում են բազմապրոֆիլ, բազմաֆունկցիոնալ գործառույթներ՝ տեսադաշտում կամ հսկողության տակ պահելով մերձավորարևելյան տարածաշրջանի հյուսիսային հատվածը, Անդրկովկասը, Իրանը, միջերկրածովյան ավազանը:

Կարդում ես ու զարմանում. Վաշինգտոնի ուղերձն ասես հայաստանցիներիս ուղղված լինի

Դավիթ Ջամալյանը նշում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Աֆղանստանում նույնպես ունի հանգուցային նշանակություն: Գտնվելով Չինաստանի թիկունքում՝ ամերիկյան զինուժն իր տեսադաշտում է պահում նաև միջինասիական երկրներին ու Ռուսաստանին, ուստի պարզ է, որ տեղակայված դիրքերից ամերիկացիները հենց այնպես չեն հեռանա: Նրանք չեն լքի դիրքերը, որպեսզի, ըստ փորձագետի, զսպեն աշխարհաքաղաքական մրցակիցներին:

Ըստ թեմայի

ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
Ինչպես Հայաստանի վրա կազդի Իրանում տիրող իրավիճակը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեսակետը
թեգերը:
Դավիթ Ջամալյան, Մերձավոր Արևելք, ռազմաբազա, Իրաք, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ