15:38 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64

Ավետիսյան. «Մեր երկրում անապահովության գնահատման համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման մասին, որը պետք է հաշվի առնի աշխատունակության գործոնը և խրախուսի զբաղվածությունը։

Թադևոս Ավետիսյան. «Մեր երկրում անապահովության գնահատման համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ»

Կառավարության որդեգրած մոտեցման համաձայն՝ սոցիալական կարիքի գնահատումը և աջակցությունը հիմնված կլինեն ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա: Այլ կերպ ասած՝ կառավարությունն իր առջև խնդիր է դնում ապահովել երաշխավորված նվազագույն եկամուտը։

Թադևոս Ավետիսյանի տեղեկացմամբ՝ նշված մոտեցումը նորություն չէ, սոցիալական քաղաքականության ընդհանուր հայեցակարգային փոփոխությունները վաղուց քննարկվում են և այդ ուղղությամբ քայլեր կատարվել են դեռ մինչև իշխանափոխությունը:

«Մասնավորապես հստակ ուրվագծված էր անապահովության գնահատման նոր մեթոդիկան: Հուշենք ներկա իշխանություններին, որ այն, ինչի մասին իրենք այսօր խոսում են հիմքերը, գործիքները ներդրված են վաղուց, և, ցավոք սրտի, այդ գործիքները հենց իրենք են ձախողում»,- նշում է տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ մեր երկրում անապահովության գնահատման համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, որովհետև համակարգը հիմնված է ոչ թե ուղղակի եկամուտների գնահատման հենքի վրա, այլ ենթադրում է անուղղակի գնահատում, ինչն էլ իր հերթին ցույց է տալիս, որ օրինակ` ընտանիքի անապահովությունը գնահատելու համար հաշվի են առնվում բազմաթիվ անուղղակի գործոններ: 

«Եկամուտների համատարած հայտարարագրման հարցում իշխանությունները դեռ ոչինչ չեն արել: Երբ չափում ես ընտանիքի համախառն եկամուտը և համեմատում նվազագույն զամբյուղի հետ, ու եթե այդ զամբյուղից մեկ շնչի հաշվով ավելի քիչ եկամուտ կա ընտանիքում, այն համարվում է աղքատ, իսկ եթե եկամուտն ավելին է, ապա տվյալ ընտանիքն այլևս աղքատ չէ»,- նշում է տնտեսագետը:

«Խելացի անասնատուն» անվանումն աբսուրդ է և զավեշտի է հասցնում գաղափարը. Հովհաննիսյան

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ որպեսզի կարողանան ճիշտ գնահատում կատարել, պետք է ունենան երկրում եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ, ինչը չկա, և այդ պարագայում խոսել, որ ներդրվելու է անապահովության գնահատման ուղղակի մեթոդը, իրատեսական չէ: Այն այսօր էլ չի աշխատի: Իշխանություններն, ըստ նրա, վերջերս նույն գնահատման մեթոդիկայում իրականացնում էին խնդրահարույց փոփոխություններ՝ ավելի ընդգծելով ու խորացնելով բացասական կողմերը: 

թեգերը:
աղքատություն, Նպաստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ