09:57 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

Եղիազարյան. «Մեր պետական սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ հսկողություն է իրականացվում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
153 0 0

ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Չինաստանում հայտնաբերված վիրուսի և դրա` Հայաստան ներթափանցելու հավանականության մասին:

Լիանա Եղիազարյան. «Սահմանին մշտապես դիտարկում է վարակիչ հիվանդություններին ախտանշանների առկայությունը»

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց, որ վարակիչ վիրուսները ճանապարհ և ուղիներ, օդային սահմանափակումներ չեն ճանաչում և դրանց ներթափանցումը սկզբունքորեն բացառել հնարավոր չէ, սակայն դա չի նշանակում, որ կանխարգելիչ քայլեր չպետք է ձեռնարկվեն:

«Սահմանային բժշկասանիտարական կետերում Հայաստան ժամանողների, մեր պետական սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացվում է մշտական հսկողություն: Տեսչական մարմինը խստորեն հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրազեկումներին, ավելի ուժեղացված վերահսկողություն է տարվում բոլոր այն երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ, որտեղ համաճարակային տեսանկյունից անբարենպաստ իրավիճակ է»,- նշեց նա:

Խոսելով Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի ներթափանցման հավանականության մասին՝ Եղիազարյանը հայտնեց, որ նման իրավիճակը բացառելու նպատակով դիտարկվում են այն բոլոր տարանցիկ ուղիները, որոնցով հնարավոր է, որ Չինաստանից Հայաստան ուղևորահոսք լինի:

«Եթե որևէ ուղևորի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ են նկատվում, ապա ուղևորը մեկուսացվում է՝ անձնակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով: Այնուհետև տեղում արձանագրվում են անձի տվյալները, որպեսզի դրանք փոխանցվեն նրա գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով: Եթե սահմանին հայտնաբերվում են հիվանդության խիստ ակնհայտ ախտանշաններ, հիվանդը շտապօգնության մեքենայով տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բուժում»,- ասաց մասնագետը:

Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը

Եղիազարյանի խոսքով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային կետերի աշխատակիցները ախտորոշում չեն տալիս, որովհետև նման իրավասություն չունեն: Նրանք պարզապես դիտարկում են վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։

Ըստ թեմայի

Չինաստանում վարակվածների համար շարժական մեկուսարաններ են տեղադրել. տեսանյութ
Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել. նա Հայաստանում է վարակվել
Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը
«Գարդասիլից» սկսել են չվախենալ. 2019 թվականին շուրջ 50 հազար մարդ է պատվաստվել
թեգերը:
պոլիկլինիկա, շտապօգնություն, հիվանդանոց, հիվանդ, վիրուս, Չինաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ