09:39 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Սուրենյանց. «Գրիչը չի կարող ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամում քաղաքական փաստարկ լինել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Սուրենյանց. «Գրիչը չի կարող ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամում քաղաքական արգումենտ լինել»

Սուրեն Սուրենյանցը ցավ է ապրում, որ Հայաստանում դիսկուրսի մակարդակն այսքան անկում է ապրել, որովհետև գրչի փաստն ինքնին շատ կենցաղային խնդիր է և չի կարող քաղաքական բանավեճում կամ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամում քաղաքական փաստարկ լինել: Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին։

Փաշինյանը երեկ Facebook–ում հրապարակել էր մի գրիչի լուսանկար ու գրել, որ ժամանակին այդ գրիչն իրեն է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նկարին կից վարչապետը նշել էր, թե երկար ժամանակ մտածել է՝ գրիչն աղբանոցը նետել, թե ոչ, ի վերջո որոշել է պահել՝ որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն։

«Այս առումով ես վարչապետից ակնկալում էի ավելի բովանդակային խոսք: Մյուս կողմից էլ այս ֆոնին անտեղի եմ համարում նաև Հրայր Թովմասյանին հերոսացնելու փորձերը: ՍԴ նախագահը նախկին համակարգի հավաքական կերպարներից մեկն է, որն ամեն գնով նպաստել է իշխանության ուզուրպացիային ու հավերժացմանը»,- ասաց Սուրենյանցը:

Նրա դիտարկմամբ՝ շատ տհաճ է, որ մեզ մոտ քաղաքական դիսկուրսը գտնվում է այս ողբալի մակարդակում։

Հիշեցնենք` Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Փաշինյանի հրապարակած լուսանկարից հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ ՍԴ նախագահն ընթերցել է վարչապետի «անհամաչափ հարվածը» և խնդրել, որ հայցադիմում պատրաստեն ընդդեմ Փաշինյանի։

Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

Ըստ թեմայի

«Շոկի մեջ եմ». Փաշինյանը մեղադրում է Թովմասյանին պաշտոնը պահելու փորձի համար
«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ
«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից
թեգերը:
Սուրեն Սուրենյանց, գրիչ, Հրայր Թովմասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ